HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորը հայտնել է, որ ցուցմունք կորզելու նպատակով բաժնի պետն ու տեղակալը բռնություն են կիրառել

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արտակ Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի շենքում ինքնախոստովանական ցուցմունք կորզելու նպատակով՝ ոստիկանության հիշյալ բաժնի պետն ու տեղակալը բռնություն են կիրառել իր նկատմամբ:

Կալանավորի հաղորդման հիման վրա՝ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՔԾ-ն հայտնում է, որ կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter