HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականը շարունակում է նահանջը. մեր ազգայինն աշխարհում 89-րդն է

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական վարկանիշային ցուցակը: Հայաստանի հավաքականը նախորդ ամսվա համեմատ նահանջել է 5 հորիզոնական ու այժմ 89-րդն է՝ 373 վարկանիշային միավորով: Հաշվետու ժամանակահատվածում մեր ազգային հավաքականը Երեւանում 2-3 հաշվով պարտվել է Պորտուգալիայի ընտրանուն եւ վարկանիշային միավորներ չի վաստակել: Ընթացիկ հաշվարկից դուրս է մնացել 2011-ի հունիսին կայացած Ռուսաստան-Հայաստան (3-1) հանդիպումը, որը նույնպես միավորներ չէր բերել մեր թիմին: 

Համաշխարհային ցուցակը նոր առաջատար ունի՝ ի դեմս Արգենտինայի, որը 3-րդ տեղից բարձրացել է 1-ին հորիզոնական: Լատինական Ամերիկայի փոխչեմպիոններին հաջորդում են աշխարհի գործող չեմպիոն գերմանացիները: Բելգիան եզրափակում է լավագույն եռյակը: 10-յակում են նաեւ Կոլումբիան, Հոլանդիան, Բրազիլիան, Պորտուգալիան, Ռումինիան, Անգլիան, Ուելսը: 

Ինչպես երեւում է, «Եվրո-2016»-ի ընտրական I խմբում Հայաստանի ազգային թիմի մրցակիցներից լավագույն արդյունքն ունի Պորտուգալիան, որը պահպանել է իր 7-րդ տեղը: Եվրոպայի գալիք առաջնության տանտեր Ֆրանսիան, որն ընկերական հանդիպումներ է անցկացնում մեր խմբի թիմերի հետ, նահանջել է 13 տեղ եւ հիմա ընդամենը 22-րդն է: Դանիան առաջիմել է 5 հորիզոնական ու հիմա 24-րդն է: Ալբանիան մեծ թռիչք է կատարել՝ բարձրանալով 15 հորիզոնական ու հանգրվանելով 36-րդ դիրքում: Սերբիան էլ նախորդ ամսվա համեմատ 2 տեղով առաջ է գնացել մինչեւ 43-րդ հորիզոնական: Այսինքն՝ նախկինի պես Հայաստանի ընտրանին վատագույն ցուցանիշն ունի, ավելին՝ մյուսների ֆոնին շարունակում է նահանջը:

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույնն այս պահին Ուկրաինան է (27), որին անմիջապես հաջորդում է Ռուսաստանը: Ուզբեկստանը 75-րդն է, Էստոնիան՝ 82-րդը, Լատվիան՝ 87-րդը:

Մեր հարեւաններից ամենաբարձր՝ 38-րդ դիրքում, Իրանն է, Թուրքիան 48-րդն է, Ադրբեջանը 108-րդն է, իսկ Վրաստանը՝ հեռավոր 153-րդ տեղում:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter