HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները 23%-ով նվազել են

Այս տարվա հունվար-մայիսին մարդասիրական օգնության կարգով Հայաստան է ներմուծվել 812,2 տոննա ապրանք, որի ընդհանուր արժեքը կազմել է 6,6 մլրդ. դրամ կամ 13,9 մլն. ԱՄՆ դոլար: 2014  թվականի հունվար-մայիսի համեմատ, ստացված օգնության արժեքը՝ դոլարով արտահայտված, նվազել է  23,3%-ով։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, որը նշված տվյալները ստացել է ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Ստացված օգնության 39%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 12,7%-ը` սարքեր և ապարատները, 10,4%-ը` մանածագործական իրերը, 9,1%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 7,7%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 3,8%-ը` կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ, իսկ 17,3%-ը` մնացած ապրանքները:

Ստորև ներկայացնում ենք ստացված մարդասիրական օգնության ծավալներն՝ ըստ երկրների։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter