HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Օղու, գինու ու շամպայնի արտադրությունն աճել է, կոնյակինն ու գարեջրինը՝ նվազել

Այս տարվա հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 3 մլն 907,7 հազ. լիտր օղի, 4 մլն 380,5  հազ. լիտր կոնյակ, 2 մլն 241,8  հազ. լիտր գինի, 143 հազ. լիտր շամպայն և 7 մլն 106 հազ. լիտր գարեջուր։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ օղու արտադրության ծավալներն աճել են 4,1%-ով, գինու ծավալները՝ 13,5%-ով, շամպայնինը՝ 23,8%-ով։ Իսկ կոնյակի արտադրության ծավալները նվազել են 21,2%-ով,  գարեջրինը՝ 13,9%-ով։ Հիշեցնենք, որ Հայաստանում նաև վիսկի է արտադրվում։ Հունվար-մայիսին արտադրվել է մոտ 298,3 հազ. լիտր վիսկի։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter