HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Երբ պաշտոնյան դառնում է բնական աղետ

Կարո՞ղ է մեր պաշտոնյաների մեջ գտնվել մեկը, ով կպատասխանի այն հարցին, թե ինչու «Հրազդան» մարզադաշտը պետք է լինի ԱԺ պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Աշոտ Աղաբաբյանի սեփականությունը: Կարո՞ղ է նրանցից մեկը բացատրել, թե ինչու 14 հա տարածքի վրա գտնվող շենք-շինությունների տերն ու տիրակալը պետք է լինի այս մարդը:

Եթե սա ազգային անվտանգության խնդիր է, թող նրանցից մեկը բացատրի՝ հասկանանք. եթե պետականության հիմքերն ամրապնդող գործողություն է, ասի՝ իմանանք: Վարչապետ Տիգրան Սարգսյանը գուցե կարողանա բացատրել, թե Հայկական աշխարհի կայացման գործում ինչ առանցքային նշանակություն է ունենալու իր կուսակցի կողմից այնտեղ առևտրի հսկա մի կենտրոն կառուցելը:

Պետականությունը մսխելու բոլոր ձևերին ծանոթացնում են իշխանությունները: Ու հիմա էլ պետականությունը մսխելու հանրագիտարան են ստեղծում: Երկրի ողջ ընդերքը շուտով կբացվի. բոլոր հանքավայրերի ուսումնասիրման լիցենզիաները տրված են, պլանավորում են արդեն դրանք շահագործել: Կարծես աշխարհի վերջը հայտարարվել է, ու մեր պաշտոնյաները որոշել են երկրի ամբողջ հարստությունը իրենց բեռը դարձնել: Բայց երկրի հարստությունը միայն այս սերնդինը չէ. ինչ-որ մեկն այնտեղ' իրենց հավաքատեղիներում, ասու՞մ է դրա մասին:

Թռչկանի ջրվեժի կարիքը բնավ չուներ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը. նրա բիզնեսը շարունակում է ծաղկել, նրա շինարարական, նախագծային ընկերություններն իր ղեկավարած նախարարության մրցույթներն են շահում:

Փոխարենը Հայաստանի բնության համար բնական աղետ դարձած այս նախարարին ինչ փաստաթուղթ տալիս են, ստորագրում է: Այդպես էլ տրվել է Թռչկանի ջրվեժի հէկի թույլտվությունը: Որովհետև եթե այս կամ մնացած հէկերի թույլտվությունները չստորագրի, նրանով կսկսեն զբաղվել համապատասխան մարմինները:

Հայաստանի անտառները սպանդի են ենթարկվում, ընդ որում՝ դրա կազմակերպիչը «Հայանտառն» է: Եթե որևէ պաշտոնյա չի հավատում, կարող ենք նրան ցանկացած պահի ուղեկցել Տավուշի, Լոռու անտառները և ցույց տալ կազմակերպված հանցագործության հետևանքները:

Քաղաքական խարդավանքներ, պաշտոններ բաժանել, բյուջեի փողերը յուրացնելու նորանոր ուղիներ և ձևեր փնտրել. ահա այն, ինչ հետաքրքրում է պաշտոնյաներին, ու մենք բոլորս այս ամենի մի պտուտակն ենք, ինչքան էլ ինքներս մեզ գործող անձ չհամարենք:

Մեկնաբանություններ (3)

Վեհարի
Ոչ միայն պաշտոնյաները, այլև իշխանությունը,` վերից վար իր բոլոր օղակներով, դարձել է որպես կազմակերպված աղետ: Մեծամասնության մոտ գոյատևելու սուր կարիքը, վերջի-վերջո, կստիպի նրանց գտնել երկիրը թալանող տգետների ոհմակի տարերքից ազատագրվելու ամենակարճ ճանապարհը: Պարզից էլ պարզ է, որ տգետ մարդը, այն բութ և թույլ մարդն է, որը ստիպված է անդամագրվում ոհմակին, որպեսզի չկանգնի կոտրած տաշտակի առջև: ՈՒրեմն տաշտակից սնվողներին ոհմակաթափ անելը բարդ խնդիր չէ:
rahageets
Dear Hayk, you are too optimistic when it comes to getting rid of the leeches and rats serving in the government. Unless the people rise up in rebellion and kick the bastards out, starting with Serzh, they will sadly remain in power. Just look at all the people Serzh Sargsyan has recently fired or relocated to other posts just to maintain his grip on power. Armenia is becoming more like a banana republic than a country seeking integration into the European Union. Turkey has a better shot at getting admitted.
haykUS
Great article! This is so true, they took our country, but one day people will stand up and tear apart all these criminals. This proves that Serze is the one who supports oligarchy and mafia society in the government. I wish they all burn in Hell that were all Armenian government officials belong. They no better than turks, azeris and evil, they destroy our country our people and massacred middle class.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter