Կիրակի, 21 դեկտեմբերի

Սեքսը երիտասարդների խոհերում. ռուս աղջիկներն ավելի հաճելի են, քանի որ հասանելի են (տեսանյութ)

Անի Հովհաննիսյան


17:06, 4 նոյեմբերի, 2011

Փորձեք «սեքս» բառն արտասանել սրճարանում, տրանսպորտի մեջ եւ նույնիսկ աշխատավայրում, եւ տասնյակ զույգ աչքերի գրոհումից կհասկանաք՝ ինչ վիճակում է գտնվում սեռական կյանքի իմացությունը հայ հասարակության շրջանում:

Ինչպես նշում են հայ սեքսապատոլոգները, երիտասարդների զգալի մասն ապրում է ոչ նորմալ սեռական կյանքով, այսինքն սեռական հարաբերություններ տեղի են ունենում, սակայն ոչ ավանդական ճանապարհով:

Մի շարք բժիշկներ, սոցիոլոգներ եւ այլ մասնագետներ բազմիցս արդեն նշել են մեր հասարակության սեռական բարդույթների մասին: Բայց ի՞նչ են մտածում այդ մասին հայ երիտասարդները, ինչո՞ւ են նրանք այդքան վախեցած սեռական կյանքի մասին խոսելուց:

«Հետքը» զրույցների շարք է սկսել հայ երիտասարդների հետ` սեռական կյանքում առաջացած խնդիրների, հասարակական, ընտանեկան եւ անձնական բարդույթների մասին: Առաջին զրույցը` վիդեո տարբերակով, ներկայացնում ենք ստորեւ:


Գլխավոր էջ



Այս թեմայով

  • Սեքսը երիտասարդների խոհերում. սեռական ընկերներ ունենալու մշակույթ չկա (տեսանյութ)
    Սեռական իմացության վերաբերյալ երիտասարդների հետ մեր առաջին զրույցի մասին ընթերցողների կարծիքները տարաբնույթ էին: Ոմանք սեքսի մասին բարձրաձայն խոսելը համարեցին քրիստոնյային ոչ հարիր պահվածք, որոշները հրապարակումը որակեցին` ոչ պրոֆեսիոնալ, իսկ ոմանք էլ մինչ ամուսնությունը սեքսով զբաղվելը կտրուկ կերպով անվանեցին պոռնկություն:
... կարդացեք ավելին «Սեքսը եւ հայ երիտասարդությունը» թեմայով
Մեկնաբանություններ (14)
1. vazgen22:08 - 4 նոյեմբերի, 2011
բան չմնաց մի 10 տարի հետո մեր հասարակությունը մեծ մասամբ կապականվի պոռնկությամբ, դե ինչ պիտի վերցնենք եվրոպական երկրներից եթե ոչ միայն վատը:
2. Edit00:05 - 5 նոյեմբերի, 2011
Azat sex minchev amusnutyun mek barov nshanakum e pornkutyun. Da hetamnatsutyan het batsardzak kap chuni. Sireli eritasardner pordzeq aveli maqur kyanqov aprel ev amen ban ir jamanakov klini. Azatutyun@ ev hetamnatsutyun@ sexov chi paymanavorvum,ayl tsankatsats iravijakum maqur mnaln e azatutyun.
3. hasmik00:45 - 5 նոյեմբերի, 2011
Չեմ հասկանում, թե որը կլինի սրճարաններում կամ այլուր սեքս բառը աևտասանելու իմաստը: Սեքսը տղամարդու և կնոջ ինտիմ հարաբերություններն են: Նուրբ թեմաներ են դրանք և դրանց վուլգար կամ բուլվարային քննարկումների իմաստը չեմ տեսնում: Ցանկացած գրագետ մարդ , ով զբաղվում է սեքսով, գոնե իր իմացության առումով, իրավունք ունի ուսումնասիրելու դրանց նրբությունները: Թե չի ինչ զավեշտական է սեքսի սեփական մտորումների մասին աղջկա հարցերին հրապարակային պատասխանող այս երիտասարդի դեմքը: ծիծաղելի է:
4. ananun01:14 - 5 նոյեմբերի, 2011
մանավանդ՝ ոչ հարցերն են հստակ, ոչ պատասխանները, ոչ էլ հասկանալի է նպատակը այս բլից հարցազրույցի...վարպետության պակաս կա, եթե թեման որոշել եք լուսաբանել, ավելի պրոֆեսիոնալ մոտեցում է պետք կամ գոնե այնպիսի զրուցակից, որ չկմկմա ու զոռով չխոսի...
5. aber17:23 - 5 նոյեմբերի, 2011
a de mexq enq eli....aranc hegnanqi em asum. Edit-neri nmanneri tramabanutyamb sax ashxarh@ pornika (kam gone ashxarhi zargacac mas@)..irar sirox zuygerin, ovqer sexov en zbaxvum minchev amusnanal@ pornik anvanel@ henc hetamnatsyutyun e...pornik@ parkum a sra-nra tak tarber shaheri u hajuyqneri hamar, pornik@ vat mard a... u ete aysorva eritasardi tramabanutyun@ ayd harcum ham@nknum e heravor gyuxi tserunu tramabanutyan het, uremn iroq vat a mer vichak@...nenc vor mtaceq te ur eq gnum, evropa te arabakan erkrner...
6. hahahaha23:57 - 5 նոյեմբերի, 2011
Նախ և առաջ, մինչ ամուսնությունը սեռական կյանքով չապրելը քրիստոնեության բարոյական չափանիշներից է, դա ոչ մոդայի, ոչ ժամանակակից լինել/չլինեու, ոչ էլ աշխարհագրական, սոցիալ-կրթական կամ բնակլիմայական պայմանների հետ կապ ունի: Նույնիսկ ծիծաղելի է, երբ ազատ սեռական կյանքով ապրելը եվրոպական բարձրաճաշակ մենաշնորհ համարեն, իսկ զսպվածությունը կամ ամոթխածությունը` արաբական և այլն: Սա խոսում է անարժեք կյանքի մասին: Ամեն մարդ ազատ է իր ընտրության մեջ, բայց մինչև ընտրություն կատարելը մարդ պետք է մի քիչ համամարդկային արժեքների ու քրիստոնեական բարոյական արժեքների մասին պատկերացում ունենա ու դրանցից չամաչի ու չվախենա: Սեքսի մասին ազատ խոսելը կամ ազատ ապրելը ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ կապ չունի զարգացածության աստիճանի հետ ու հաստատ մինչ ամուսնությունը մեկ կամ բազմաթիվ զուգընկերներ ունեցող եվրոպացին կամ ամերիկացին իրեն ավելի զարգացած չի համարում դրանով: Պարզապես նրա մշակույթում այլևս մարմնով կույս լինելը արժեք չէ, իսկ քրիստոնեական մոտեցման մասին նա չի էլ մտածում/: Թեև չի կարելի ընդհանրացնել, բացառություններ էլ կան:/ Եթե մարդ պետք է ձգտի ուրիշին ամեն գնով նմանվել, միայն որպեսզի չտարբերվի ու ընդունվի նրա կողմից, ուրեմն այդ մարդը ինքը ոչ արժեք ունի, ոչ էլ արժանիք: Եվ հետո աշխարհին նայենք, սեռական կյանքի բացարձակ ազատությունը հանգեցրեց նրան, որ մարդն այսօր կենդանիներից, որոնք բնազդով են ապրում, ոչ մի բանով չի տարբերվում, նույնիսկ սեռային կոմնորոշման խնդիրներ ունի... այնքան ազատ է, որ ուզենա կին կլինի, ուզենա տղամարդ, որովհետև վերացել է բարոյականության ու ամոթի ամեն սահման: ՀԱՍՏԱՏ, նորմալ եվրոպացին էլ երազում է նորմալ ընտանիք ունենալ ու նորմալ հարաբերություններ, պարզապես, մինչ ամուսնությունը զուսպ լինելը ԴԺՎԱՐ է, իսկ մարդիկ չեն սիրում դժվարություններ, դրա համար էլ ստեղծում են հեշտ ապրելու համար բացարձակ ազատության անարժեք գաղափարը ու ընկել են սեփական անարժեքության թակարդը: Սա էլ հայերիս բարդույթներից մեկն է, կարծում ենք, ամբողջ աշխարհը մեզ վրա ծիծաղում է մաքուր լինելու համար, ու չեղած տեղն էլ սկսում ենք այդ մասին բարձրաձայնել, թե տեսեք, մենք էլ արդեն զարգացել ենք ու խնդիրնել էլ չունենք: Իբր մի նորմալ բարոյականություն են պահում կիսատ-պռատ, այն էլ աջ ու ձախ այնքան են քաշքշում այս թեման, որ մարդիկ շփոթվում են ճիշտ ու սխալից: Մի խոսքով..... Լինենք մտքով ու վարքով ազատ, բայց գնահատեք մեր արժանիքներն ու իմանանք մեր սահմանները:
7. Laura04:56 - 6 նոյեմբերի, 2011
բան չմնաց մի 10 տարի հետո մեր հասարակությունը մեծ մասամբ կապականվի պոռնկությամբ, դե ինչ պիտի վերցնենք եվրոպական երկրներից եթե ոչ միայն վատը: AY QEZ BAN ???
8. aber06:03 - 6 նոյեմբերի, 2011
հահահա---համաձայն եմ քո մտքերից շատերի հետ, բայց...ari chxarnenq kron@...es chgitem tenc mard ov arorya kyanqum MISHT arajnordvum a qristoneakan baroyakan chapanishnerov....u du el chgites...mi hat lav xosq ka...мы грешники НЕ потому что мы грешим, а потому что мы созданы грешниками... es qo het erkar kzrucei qo shoshapac temaneri shurj..u kporcei cuyc tal vor zargacvacutyun@, azat linel@, kron@, baroyakanutyun@....haraberakan en..(Einsteini akanj@ kanchi)...bayc sayti admin@ edqan kardalu haves karoxa chunena :) humorov ezrapakem gracs.. После смерти Эйнштейна Бог призвал его к себе. - Из всех детей моих ты больше всех делал для познания. Проси, что хочешь? - Хочу увидеть формулу человека. И предстала она пред ним. Три часа созерцал он ее. И вскричал: - Здесь же ошибка! - Знаю, - ответил Господь...
9. hahahaha19:37 - 6 նոյեմբերի, 2011
aber Իհարկե, կյանքում շատ բան հարաբերական է: Չասեմ, ամեն ինչ, որովհետև այդ ասածս էլ հարաբերական կլինի: Ճիշտն ասած, ես էլ մտադիր չէի երկար գրել, որովհետև միևնույն է, ամեն մարդ իր կարծիքին կմա, որովհետև, կրկնվեմ, այդպես ՀԵՇՏ է ու ՀԱՐՄԱՐ: Իհարկե, եթե լրիվ քրիստոնեական չափանիշներով մեկը կա, ապա ոչ այս երկրի վրա: ԵՐԵՎԻ: ՃՃՃՃՃՃՃՃ Բայց, արի ու տես, որ ամեն բարոյական սկզբունք ու չափանիշ նույն արժեքն ու կշիռը չունի: Օրինակ, եթե մեկ անգամ խախտես "Մի գողացիր" պատվիրանը, կարող ես ապաշխարել ու գողոնը հատուցել, բայց եթե "մի սպանիրը" խախտես, մարդուն ինքդ չես կարող հարություն տալ: Եթե կնոջդ/ամուսնուդ/ընկերուհուդ/ընկերոջդ դավաճանես, կարող ես ներվել, բայց այդ փաստը չի վերանա... Մի խոսքով, Էյնշտեյնի ականջը կանչի: .... Բայց ամեն դեպքում, նշեմ, որ այս հարցում հենց հավատն էլ մեեեեծ նշանակություն ունի ու մենք սխալմամբ դա կապում ենք մշակույթի կամ ավանդույթի հետ ու հենց այստեղից էլ գալիս է մոլորությունը, թե ժամանակները փոխվել են, մտածելակերպը փոխվել է և այլն: Այսինքն, ոչ թե մենք ենք հարմարվում կրոնաբարոյական և այլ օրենքների, այլ դրանք ենք հարմարեցնում մեր կյանքին/իհարկե առանց դրանց մասին նույնիսկ գիտակցելու/, որպեսզի քիչ մտածենք ու հեշտ ապրենք: Եթե մենք/խոսքս հավատացյալներին(ոչ աղանդավորներին) ընդունենք, որ Աստված ստեղծել է մեր մարմինն Իր նմանությամբ, ուրեմն ավելի պատասխանատու կլինենք մեր մարմնի հանդեպ բոլոր առումներով:
10. karen18:42 - 7 նոյեմբերի, 2011
Փորձեք «սեքս» բառն արտասանել սրճարանում, տրանսպորտի մեջ եւ նույնիսկ աշխատավայրում, եւ տասնյակ զույգ աչքերի գրոհումից կհասկանաք՝ ինչ վիճակում է գտնվում սեռական կյանքի իմացությունը հայ հասարակության շրջանում: Sireli Ani, im kartsiqov ays mitqn anhaskanali e u teri! Ete ayd nuyn "SEX" i poxaren transportum, kam sr4aranum barcradzaynvi angam "TERUNAKAN AGHOTQY" kartsum em ayd zuyg a4qeri hayacq@ klini nuyn@! Hamamit em wor SEX @ Hayastanum gtnvum e shat catsr makardaki vra! Isk da verartadrel worpes baroyakanutyan mets zgacumi, shat miamit u mankakan ardaracum e! Ete woreve mek@ porcum e hamozel, wor SEX@ zzveli e u grehik min4ev amusnutyun, apa na ughghaki arit u hnaravorutyun 4i unecel da anelu! Kam el 4i arel, vaxenalov hasarakutyan halatsanqic!
11. Hay_Axchik14:43 - 11 նոյեմբերի, 2011
9. hahahaha , es karcum em SEX-in tarber mardik tarber en motenum, u da shat NURB u ANCNAKAN harc e vor voch mek iravunq chuni hamatarac voreve ban teladri kam partadri, nujnisk KRONY... Asem inchu, orinak asenq minchev sovorum enq, heto ashxatanq gtnum mi qich votqi kangnum arden 25-enq linum,, 25-ic petqa xuchapi mej yngnenq te um het amusnananq arag qani vor SEX-y da petqa mardu organizmin, te Fizikakan arumov te Hogevor arumov... u henc shat hajax da ela patjar linum, vor mardik irar chen haskanum amusnanaluc heto, kam el yst cez vor meki baxty chi berum amusnana petqa SIRO et glxavor masic ZRKVI???? Inchi eq edqan shat esasirutjun u koxmnapashtutjun anum? Arabakannerum chishta qani vor axchiky henc hasunanuma miangamic amusnacnum en, isk estex menq petqa erazelov aprenq minchev 27-28 vor heto el inch imananq mer baxtn el kberi mekin hamozenq vor amusnana te voch??? Aveli lav chi gtnenq mekin irar sirenq heto el kstacvi kamusnananq che che...? Baic edqan stress el chenq tani??? U amen handipac txun el asenq ari amusnananq.... qani vor SER enq uzum? Mi xosqov es koxm em AZAT mtacelakerpin u amen inchi AZATY.... Qristoneunutjuny henc AZAT kron e,,,, et araqelakanna vor iranic banera hanel te minchev amusnanaly chi kareli SEX anel,,, henc Qristosy Ananarakin nerec.... u SEX da henc SIRO mecagujn masn e... Kam el mi txu sirem, ynkerutjun anem baic heto ira het chamusnanam, u heto sax kjanq dard anem te inchi ira het SEX chareci,,, et chishta cer karciqov???? Im karciqov ete sirum es, apa minchev verj petqa sires vor heto chapsosas... isk ete heto meky qez iroq siri chi naji du SEX arel es te ches arel... Mi xosqov SEX-y da shat anhatakana,,, ov vonc chishta gtnum nenc el petqa ani... Uxaki SEXY petqa TANK pahel, aj ete et gitakcutjuny lini amen meki mot sax NORMAL klini...
12. hahahaha23:39 - 14 նոյեմբերի, 2011
Hay_Axchik և բոլոր մյուսները: Շատ ճիշտ նկատեցիք, որ դա անձնական բան է, և ուղղակի այս հոդվածն էլ ոչ միայն թերի է, այլև, մեղմ ասած, անիմաստ, միակողմանի ու առանց որոշակի "մեսիջի": Ամեն ինչ էլ հարաբերական է, իսկ Հիսուսի արարքների մեկնությամբ չզբաղվենք, որպեսզի աղանդավորականների մոտեցումը չլինի, որ ամեն ինչ սեփական ցանկություններով են մեկնաբանում: Ամեն մարդ թող ապրի ոնց ուզում է, այո Աստված ազատ կամք է դրել մարդու մեջ ու նաև` բանականություն: Իսկ հենց այնպես ասեմ, որ մինչև ամուսնություն կույս մնալու մասին մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իրենից բաներ չի հանել, իսկ ԵԹԵ որևէ ավանդական եկեղեցի այլ բան է հիմա ասում /ԵԹԵ ասի/, ապա միայն մարդկանց հարմարվելու համար: Եվ նորից հենց այնպես, կաթոլիկ եկեղեցու երանելիներից մեկը` Մայր Թերեզան գրել է... մոտավոր մեջբերում... Այն որ սիրում ես տղայի/կամ աղջկա, դա հրաշալի է... Բայց քո սերն ու սիրտը կույս պահիր, որպեսզի քո ամուսնության օրը իրար մի նվեր ունենաք անելու.... մաքուր սիրո նվերը: Դե, ով ոնց ուզում է, թող ապրի ու վարվի: Իհարկե, մարդու լավ ու վատը կույս լինել-չլինելով չի որոշվում, մենակ թե առնվազն տգիտություն է եվրոպականացվելու գործընթացում գերխնդիրներից մեկը ազատ սեքսի գաղափարը դարձնելն ու մի բան էլ քննարկման թեմա: Սա եվրոպական արժեք չէ ու չարժի երիտասարդներին անարժեք գաղափարների շուրջ մտածելու առիթներ տալ: Ապրենք ազատ:
13. Hay_Axchik21:30 - 15 նոյեմբերի, 2011
Lriv Hamamit em cer gracin!!!
14. Ssssss12:53 - 14 դեկտեմբերի, 2011
Qristoneakan chapanishner` de uremn bolori hamar.. inchu e naxqan amusnanal@ sex-ov zbaxvox axjik@ mer hay hasarakutyan hamar pornik, isk txan karox e caxranqi arjananal ete kuys mna.. inch e, Astvacashnchum miayn axjikneri masin e miayn grvac vor kuys mnan? Pornik asoxner@ aveli lav e ed bari imast@ nax haskanan nor vorakavorum tan.. te sirov ir sirac txamardun trvac axjik@ ete kuys chi hamarvum e pornik, isk kuys axjik@ vor@ minch amusnanal@ inchov vor ases zbaxvel e ev inch mijocnerov ases sex e arel, na pornik chi?
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ