HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ով՝ թալանի, ով՝ վճարի. քննարկվում է նաիրիտցիների աշխատավարձի վճարման մեխանիզմը

«Նաիրիտ գործարանի» աշխատողները «Հետքին» հայտնեցին, որ իրենց խոստացել են մարել աշխատավարձերի պարտքերը: Այս պահին քննարկվում է «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի կողմից «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատողների պարտքը մարելու հարցը:  Այս տեղեկությունը «Հետքի» հետ զրույցում հաստատեց «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Հակոբյանը: Խոսքը 5 մլրդ դրամի մասին է: Թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու համար զրուցեցինք Գագիկ Հակոբյանի հետ:

Ինչպե՞ս է պարտքի մարումն իրականացվելու, ի՞նչ միջոցների հաշվին:  

Այդպիսի բան կա, այս պահին քննարկում ենք: Հենց հիմա «Նաիրիտ գործարանում» նստած դա ենք քննարկում: Քննարկան արդյունքում հետագայում պարզ կդառնա, թե ինչպես է դա լինելու: Դեռևս քննարկման փուլում է: Երբ որ նախագահի, վարչապետի կամ  նախարարի հանձնարարականը լինի, այդ ժամանակ էլ պարզ կդառնա: Հիմա չկա նմանատիպ հանձնարարական: Քննարկման փուլում է, մի 3-4 օրվա մեջ պարզ կդառնա:

Կառավարության վերջին որոշմամբ՝ պարտքերն առաջարկվում էր զիջել «Նաիրիտ-2»-ին, դա ի՞նչ է ենթադրում, աշխատավարձե՞րն էլ էին դրա մեջ:

Դա ենթադրում է էն, ինչ-որ ասացիք արդեն, ենթադրվում է էն, որ էդ աշխատավարձն էլ պիտի դրա հաշվին տրվի:

Այսինքն՝ «Նաիրիտ-2»-ը դառնում է «Նաիրիտ գործարանի» իրավահաջո՞րդը:  

Իրավահաջորդը չի դառնում: «Նաիրիտ գործարանը» մասնավոր կազմակերպություն է, «Նաիրիտ- 2»-ը պետական ընկերություն է, ընդամենը պետության կողմից հանդես եկող իրավաբանական անձ:

«Նաիրիտ գործարանն» այնքանով էր մասնավոր, որ արանքում հայտնվել էր օֆշորային «Ռայնովիլ» ընկերությունը, որի վերջնական բաժնետերը կրկին «Նաիրիտ գործարանն» էր: (Տես՝ ստորև նյութերը)

«Նաիրիտ գործարանի» «դեգերումները» օֆշորում և Ռուսաստանում Խաղ միլիոնավոր դոլարների հետ. ինչպե՞ս են մսխվել «Նաիրիտի» փողերը Փողերի լվացում, օֆշորային գործարքներ. «Նաիրիտի» կաուչուկի փողերը հոսել են հայ և ռուս պաշտոնյաների գրպանները

Կառավարության տեղը ոնց որ հանդես է գալու «Նաիրիտ-2»-ը՝ որպես պետության հիմնարկ: «Նաիրիտ-2-ը» այլ պարտքերի հետ գործ չունի, ընդամենը աշխատավարձների մասին է խոսքը, թե ինչ աղբյուրներից, ոնց՝ դեռ պարզ չի:

Իսկ օրենսդրրորեն «Նաիրիտ-2»-ը կարո՞ղ է վճարել «Նաիրիտ գործարանի» պարտքերը, հարկեր, սոցվճարներ և այլ ինչպե՞ս պետք է կարգավորվի:

Եթե աշխատավարձի գումարը տալիս են, դա նշանակում է՝ իր մեջ պարունակում է հարկեր, սոցվճարներ, ինչ-որ կա, առանց սոցվճարների, եկամտահարկի աշխատավարձ չի լինում:

«Նաիրիտ-2»-ի բյուջեն ի՞նչ միջոցներից է գոյանում:

Դա «Նաիրիտ-2»-ի բյուջեից չի լինելու, ում բյուջեից որ պետք է վճարեր պետությունը, այստեղ ընդամենը «Նաիրիտ-2»-ը հանդես է գալու էդ դերում, որ այնտեղ պետությունը պիտի տար, այստեղ «Նաիրիտ-2»-ը պետության կողմից հանդես եկող իրավաբանական կազմակերպություն է: «Նաիրիտ-2»-ն այդ բյուջեն չունի:

Աշխատավարձերն ամբողջությամբ են վճարվելո՞ւ:

Միանշանակ է, որ ամբողջությամբ կմարվի, այդտեղ խոսք չկա: Աղբյուրները հիմնականում իր գույքի վաճառքն է լինելու: Ընդամենը կարող է պատահի «Նաիրիտ-2»-ն այստեղ հանդես գա պետական միջոցներով վճարող, որ գույքը հանի, դնի, ասենք, պետական միջոցների տեղը:

Կհերիքի՞ գույքը:

Իհարկե, «Նաիրիտի» գույքով է ապահովվագրված նաիրիտցիների աշխատավարձը:

Դա նշանակում է, որ «Նաիրիտ գործարանը» այլևս երբևէ չի՞ աշխատելու:

Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, որովհետև չեմ տրամաբանում այդ կարգի բաներ: Ընդամենն ինձ հանձնարարված է աշխատավարձի խնդիրները կարգավորել այդքան մասով: Մնացածը՝ «Նաիրիտն» ինչ կդառնա, «Նաիրիտի» ճակատագիրն ինչ կլինի, ես չեն տիրապետում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter