HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը հարցը փակել է, իսկ թռչկանցիները պահանջներ ունեն (վիդեո)

Երեկ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ հնչեցրած իր ելույթում նշել է. «Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ այսօր որոշում սահմանել, որի համաձայն Թռչկանի ջրվեժի տարածքը կօգտվի հատուկ պահպանվող տարածքի ռեժիմից։ Եթե համաձայն եք, ապա կառավարության այսօրվա որոշումով համապատասխան հանձնարարականներ կտանք փոխվարչապետին, որպեսզի բոլոր համապատասխան փաստաթղթերը և համաձայնություններն ի կատար ածվեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։ Սրանով մենք այս խնդիրը կհամարենք ամբողջությամբ փակված»,- նշել է ՀՀ վարչապետը:

Կառավարությունն ընդունել է վարչապետի առաջարկը, որով ջրվեժի գտնվելու վայրի եւ շրջակայքի մեկ հեկտար հողը, փոխադրվելով հատուկ պահպանվող տարածքների ռեժիմ, ստանում է բնապահպանական նշանակություն ունեցող հողի կարգավիճակ:

Եթե Տիգրան Սարգսյանը սրանով «հարցը համարում է փակված», Թռչկանի պահպանության համար պայքարող ակտիվիստները համոզված չեն դրանում: Նրանք նշում են, որ քանի դեռ ՀԷԿ-ը կառուցապատող «Ռոբշին» ՍՊԸ-ն չի զրկվել լիցենզիայից, Թռչկանի ապագան շարունակում է մնալ վտանգված:

«Ես ողջունում եմ, որ ՀՀ գործադիր իշխանությունը, ի դեմս վարչապետի, արձագանքեց բնապահպանների պահանջին, բայց մենք արդեն մեկ ամիս է, ինչ բազմաթիվ նամակներով դիմում ենք այս հարցով զբաղվող պատկան մարմիններին: Մինչ օրս որեւէ մարմին նախկինում իր տված թույլտվությունները ուժը կորցրած չի ճանաչել. խոսքը վերաբերում է բնապահպանության նախարարությանը, վարչապետին, քաղաքաշինության նախարարին, գլխավոր դատախազի հատուկ քննչական ծառայությանը, ինչպես նաեւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»,- նշում է Թռչկանի պահպանության համար պայքարող նախաձեռնության ակտիվիստ Մերի Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter