HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախկին պատգամավորի ընկերությունը Սյունիքում առանց մրցույթի վերանորոգել է Ակներ-Վերիշեն ճանապարհը

Սյունիքի մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար ՀՀ կառավարությունը 2014 թվականին հատկացրել է շուրջ 334 մլն դրամ:

Այդ գումարից խոշոր հատկացումներից մեկը՝ 55,7 մլն դրամը, տրամադրվել է «Զանգեզուրտրանսշին» ԲԲԸ-ին, որպեսզի ընկերությունը վերանորոգի Ակներ-Վերիշեն ճանապարհը:

«Զանգեզուրտրանսշին» ԲԲԸ-ն կապում են ծնունդով գորիսեցի, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վաչագան Խուրշուդյանի հետ: Համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, Վաչագան Խուրշուդյանը մինչև պատգամավոր ընտրվելը՝ 2003-2009թթ., եղել է «Զանգեզուրտրանսշին» ԲԲԸ-ի տնօրենը:

Սակայն 2009թ. հունիսին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և հանձնել է իր պաշտոնը Սվետլանա Ավանեսյանին: 

Մինչ այդ էլ՝ 1976-2009թթ. Վաչագան Խուրշուդյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել «Զանգեզուր տրանսշին» ԲԲԸ-ում. նախկին ԽՍՀՄ տրանսպորտային շինարարության Հայտրանսշին տրեստի թ.919 շինարարական վարչությունում, և ի վերջո դարձել ընկերության գլխավոր տնօրեն: «Զանգեզուր տրանսշին»-ը այսօրվա «Զանգեզուրտրանսշին» ԲԲԸ-ի իրավանախորդն է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter