HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Նոր iPhone-ները կարող են լիցքավորման կարիք չունենալ

Սմարթֆոններն ու անլար այլ սարքավորումները շարունակ լիցքավորված պահելը շատերի համար առաջնահերթություն է: Apple-ի նոր տեխնոլոգիան, որը հիմնված է լիցքավորման համար արևային էներգիա օգտագործելու սկզբունքի վրա, կարող է լուծել այս խնդիրը:

Apple-ի արտոնագրած տեխնոլոգիայով հնարավոր կլինի iPhone-ները, iPad-ները, Macbook-ները, Apple Watch-ն ու անլար մկնիկները պահել մշտապես լիցքավորված վիճակում: 9to5mac-ը հիշեցնում է, որ մինչ այժմ այս սարքավորումները վերալիցքավորվում են կամ աշխատում փոխարինելի AA մարտկոցներով: Նույն սահմանափակումը ունի նաև անլար ստեղնաշարը, որը, սակայն, դեռևս չի կարող օգտագործել արևային էներգիան, քանի որ դրա համար անհրաժեշտ է սենսորային մակերևույթ:

Ընկերության հայտարարության համաձայն՝ արևային մարտկոցները տեղադրված կլինեն սենսորային էկրանի տակ և շրջակա լույսը կփոխակերպեն էլեկտրականության, որով կարելի է լիցքավորել սարքավորման մարտկոցներն ու կոնդենսատորները:

Լրատվամիջոցները նշում են, որ սա կարող է շրջադարձային լինել սարքավորումները էլեկտրականության աղբյուրից անկախ դարձնելու հարցում, բայց և միաժամանակ փաստում են, որ Apple-ը մինչ այժմ արևային էներգիայի օգտագործմանը վերաբերող 16 գյուտ է արտոնագրել: Ինչպես գրում է  DailyStar-ը՝ դրանցից շատերն այդպես էլ իրականություն չեն դարձել, և պարզ չէ, թե այս նոր տեխնոլոգիան երբ կկիրառվի, եթե երբևէ կիրառվի:

գլխավոր լուսանկարը՝ ExtremeTech-ից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter