Շաբաթ, 22 սեպտեմբերի

Անի Գևորգյանի գործով ծառայողական քննությունը տևել է 1,5 տարի



«Չորորդ Ինքնիշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանին ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունից երեկ տեղեկացրել են, որ 2014թ. փետրվարի 12-ի դեպքերի հետ կապված ավարտվել է ծառայողական քննությունը և ոստիկանության ծառայողների կողմից կարգապահական բնույթի խախտումներ թույլ տալու հանգամանքներ չեն հիմնավորվել, Անիի նկատմամբ բռնություն գործադրելու, մասնագիտական գործունեության խոչնդոտելու դեպքը ևս չի հաստատվել:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայում ՀԱԿ ակտիվիստներն առաջիկա հանրահավաքի մասին իրազեկման ակցիա էին իրականացրել: Նրանց աշխատանքին խոչընդոտել էին երիտասարդ ՀՀԿ-ականներ: Դեպքից հետո ոստիկաններն ակտիվիստներին բերման էին ենթարկել, իսկ լրագրողների ձեռքից վերցրել էին տեսախցիկները։ Բերման ենթարկվածների թվում եղել են «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանը և ilur.am կայքի օպերատոր Սարգիս Գևորգյանը: Ինչպես հայտարարել էր լրագրող Անի Գևորգյանը, ոստիկանության բաժնում ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանը ձեռքով հարվածել էր իր դեմքին:

Նշանակվել էր ծառայողական քննություն, և ահա 1 տարի 5 ամիս հետո ոստիկանությունը գտել է, որ խախտումներ չեն եղել:

Նշենք, որ ծառայողական քննություն նշանակվել էր դեպքին հաջորդող օրերին, սակայն քննությունը կասեցված էր, քանի որ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ:

Անի Գևորգյանն ասում է, որ ոստիկանությունը սպասել է այնքան ժամանակ, մինչև ՀՔԾ-ն քրեական գործը կարճի, ինքն էլ կարճման որոշումը բողոքարկի բոլոր ատյաններում և նոր միայն 1.5 տարի հետո վերսկսեն քննությունը և «պարզեն», որ խախտում չի եղել:  


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Վեհարի11:05 - 21 հուլիսի, 2015
Արդարադատությունը Հայաստանում չի գործում,`անհրաժեշտ է ստեղծել լրագրողական վիրտուալ դատարան, որտեղ իշխանությունների կատարած հանցագործությունների ոչ միայն գնահատականը կհնչի, այլև Հայաստանի Հանրապետության անունից կհնչի այն օրենքի ուժ չունեցող դատավճիռը, որը պետք է հնչեր եթե օրենքը գործեր:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ