HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հայաստանում ամեն 5-րդ զույգն ամուսնալուծվում է. վերջին տարիների վիճակագրությունը

2014 թ.-ին նախորդող տարվա համեմատ Հայաստանում ամուսնություններն աճել են 3 %-ով՝ ընդհանուր առմամբ կազմելով 18.912 դեպք: Սակայն ամուսնությունների թվի աճին զուգահեռ ավելացել է նաև ամուսնալուծությունների քանակը մոտ 20 %-ով (4.500 դեպք): Համեմատության համար՝ 2014-ին ամուսնացածների թվի մոտ 24 %-ն ամուսնալուծվել է:

2010-2014 թթ. ընթացքում ամուսնացողների մոտ 20 %-ը (1/5) ամուսնալուծվել է: Ստացվում է ՝ ամեն 5-րդ զույգն ամուսնալուծվում է:

Տղամարդիկ ամուսնանում են 30, կանայք՝ 25 տարեկանում

2010-2014 թթ․ ընթացքում ամուսնացող տղամարդկանց գերակշիռ մասն ամուսնացել 29-30 տարեկանում, իսկ կանայք ՝ 25-26։ Նախորդող տարիների համեմատ թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց ամուսնության միջին տարիքն ավելացել է մոտ 4 տարով․ համեմատության համար՝ 1990-ական թվականների կեսին հայ տղամարդիկ ամուսնանում էին 26, իսկ կանայք՝ 22 տարեկանում։ 

Առաջին և վերջին ամուսնություն

Ամուսնացող կանանց և տղամարդկանց միջին տարիքը գրեթե նույնն է, ինչ գրանցվող առաջին ամուսնության տարիքը, այսինքն՝ այդ զույգերը կամ չեն բաժանվում, կամ դա նրանց առաջին և վերջին ամուսնությունն է լինում։

Ամենաշատն ամուսնալուծվում են Լոռու մարզում

Ամենաշատն ամուսնալուծվում են Լոռու մարզում. 2010-2014 թթ. ընթացքում մարզում ամուսնացածների միջինը մոտ 33 %-ն ամուսնալուծվել է: Ամուսնալուծության ամենաքիչ դեպքերը գրանցվել են Գեղարքունիքում, որտեղ նույն ժամանակահատվածի միջին ցուցանիշով լուծարվել է ամուսնությունների 10 %-ը:

256.000 մարդ երբևէ չի ամուսնացել

Հայաստանում անցակցված վերջին ՝ 2011-ի մարդահարի տվյալներով՝ 256.000 հազար մարդ երբևէ չի ամուսնացել (15-75 տարեկան): Չամուսնացածների 49,35 %-ը տղամարդիկ են: Երբևէ չամուսնացած մարդկանց գերակշռող մասը՝ մոտ 60 %, միչև 24 տարեկան է:

Այրիներն ավելի շատ են

Մոտ 57 000 մարդ Հայաստանում առանց ամուսին/կին է: Դրանց միջից 48.600-ը, այսինքն՝ 85 %-ը, կանայք են, 15%-ը, համապատասխանաբար, տղամարդիկ: Նրանց մեծ մասը 60-ից բարձր է:

Տեղեկությունները ԱՎԾ-ին տրամադրվում են ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) գործակալության տարածքային բաժինների կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter