HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսը դարձավ «Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքներ» կազմակերպության անդամ

Այս մասին Գորիսում այսօր հայտարարեց Կանադայի Մոնրեալ քաղաքում գործող Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի նախագահ Ազատ Վարդանյանը՝ Գորիսի քաղաքապետին հանձնելով անդամակցության հավաստագիր, դրոշմանիշ: «Ես կարծում եմ, որ «Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքներ» կազմակերպության հետ համագործակցությունը Գորիսին միջազգային ճանաչման հնարավորություն կընձեռի և պատմամշակութային արժեքների պահպանման հարցեր ներկայացնելու լայն հարթակ կդառնա»,- ասաց նա Գորիսում կայացած հանդիպման ընթացքում:

Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, շնորհակալություն հայտնելով, որ Երևանից և Էջմիածնից հետո հենց Գորիսն է ընտրվել, նշեց, որ անդամակցումը նաև կխթանի գեղատեսիլ Գորիսում զբոսաշրջության զարգացմանը: Նրա խոսքով՝ նոր համագործակցությունը նաև պատասխանատվություն է աշխարհի խոշոր տարբեր քաղաքների ընկերակցությամբ ավելի ներկայանալի դառնալու համար:

«Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքներ» կազմակերպության հիմքում ՅՈւՆԵՍԿՕ-ի համաժողովի՝ համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանման հռչակագիրն է: Կազմակերպությանն անդամակցում է 250 քաղաք, որտեղ գտնվում են այնպիսի վայրեր, որոնք ներառված են ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

 

Մեկնաբանություններ (1)

31-ամյա տղամարդ
լիսկան էլ դարձավ համաշխարհային տերորի ցանկում անդամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter