HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչ չափի հարկեր են վճարում Orange-ն ու մրցակիցները

Նախօրեին պաշտոնապես հայտարարվեց, որ Հայաստանում լայնաշերտ ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ և մալուխային հեռուստատեսության ծառայություններ մատուցող «Յուքոմ» (Ucom) ընկերությունը բանակցությունների մեջ է  «Օրանժ Արմենիա» ընկերության 100% բաժնեմասը ձեռք բերելու շուրջ: «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը լրագրողներին տեղեկացրեց, որ բանակցությունները վերաբերում են ոչ թե ընկերության հեռանալուն, այլ բաժնետիրոջ փոփոխություն է նախատեսում։

Ըստ նրա՝ «Օրանժ Արմենիա»-ն շարունակելու է իր ծառայությունները մատուցել, պահպանելու է իր ենթակառուցվածքը, սպասարկելու է իր բաժանորդներին։ Պայմանավորվածություն կա, որ տասներկու ամիսների ընթացքում Orange բրենդը պահպանվելու է:

Այսպիսով, Ֆրանսիական Orange խմբի (նախկինում՝ France Telecom) դուստր հանդիսացող «Օրանժ Արմենիան» Հայաստանում «երկար կյանք չունեցավ»։ Իսկ Orange ապրանքանիշի պահպանումն էլ հարցականի տակ է։

Թե ինչու «Օրանժ Արմենիա»-ի գործունեությունը երկար չտևեց և ինչու խոշոր ընկերությունը որոշեց վաճառել իր բաժնետոմսերը, երկու հիմնական պատճառ է քննարկվում։ Նախ այն, որ երբ «Օրանժ Արմենիա»-ն 2009 թվականի նոյեմբերից մուտք գործեց Հայաստան, երկրում արդեն երկու խոշոր օպերատորները բավականին ամուր դիրքերում էին։ «ԱրմենՏել» (ապրանքանիշը՝ «Beeline») և «ՎիվաՍել-ՄՏՍ» («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ ապրանքանիշը՝ «Vivacell»)  ընկերություններն արդեն ունեին իրենց բաժանորդներն ու նոր օեպրատորի մուտքը, կարծեք, առանձնապես  չխանգարեց նրանց։

Թեպետ, արժե նշել, որ մեծացավ նրանց միջև մրցակցությունը՝ հօգուտ սպառողների։   «Օրանժ Արմենիա»-ն ևս փորձեց բազմապիսի ակցիաների միջոցով բաժանորդների իր կայուն քանակն ապահովել, սակայն չհասավ մյուս երկու օպերատորների դիրքերին։ Այս տարվա առաջին եռամսյակի դրությամբ, ըստ ընկերությունների ներկայացրած ֆինանսական հաշվետվությունների, Vivacell-ն ունի 2 մլն 116 հազ. 641 բաժանորդ, Beeline-ը՝ 790 հազ. 327, իսկ երրորդ տեղում Orange-ն է՝ 497 հազ. 733 բաժանորդով։

Մյուս քննարկվող պատճառն այն է, որ «Օրանժ Արմենիա»-ն վնասով էր աշխատում։ Համենայնդեպս, ընկերության ներկայացրած հաշվետվություններում այդ միտքը հաստատվում է։ Մինչդեռ, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն և «ԱրմենՏել»-ը աշխատել են շահույթով։

Չնայած կրած վնասներին՝ «Օրանժ Արմենիա»-ն Հայաստանի 1000 խոշոր հարկատուների շարքում է։ Մեր նախորդ հրապարակումներից մեկում խոստացել էին անդրադառնալ բջջային կապի շուկայում գործող օպերատորների վճարած հարկերին։

Այսպիսով, ամենաթարմ տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում  «Օրանժ Արմենիա» ընկերությունը հայտնվել է խոշոր հարկատուների ցանկի 30-րդ հորիզոնականում՝ 3 ամսում վճարելով 861,946 մլն դրամի հարկ։  Իսկ 2014 թվականի տարեկան տվյալներով՝ «Օրանժ Արմենիա»-ն 24-րդ տեղում է։

Դատելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և այժմ էլ ՀՀ ֆինանսների նախարարության՝ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի վերաբերյալ արխիվային հաշվետվություններից, վերջին հինգ տարիներին, եռամսյակային կտրվածքով, «Օրանժ Արմենիա»-ն ամենաշատ հարկերը վճարել է 2010 թվականի առաջին եռամսյակում՝ 1 մլրդ 659,219  մլն դրամ։ 2011-ի առաջին եռամսյակում այս ընկերության վճարած հարկերի չափը ևս գերազանցել է 1 մլրդ դրամը։ Հաջորդող երկու տարիներին հարկերի չափերը նվազել են և միայն 2013-ի վերջին ու 2014-ի սկզբին նորից գերազանցել են 1 մլրդ դրամն  ու էլի նվազել։ Խոսքը եռամսյակային տվյալների մասին է։

Թեպետ Orange ապրանքանիշի պաշտոնական մուտքը Հայաստան եղավ 2009  նոյեմբերին, սակայն  մինչ այդ արդեն «Օրանժ Արմենիա»-ն գործունեություն էր ծավալում այստեղ  (ամենայն հավանականությամբ՝ պատրաստվում էր մեկնարկին)։ 2009-ի երրորդ եռամսյակում այս ընկերությունն արդեն Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում հայտնվեց 10-րդ տեղում. ՀՀ պետբյուջե էր վճարել 2 մլրդ 318 մն դրամի հարկ։

 Վերջին հինգ տարում, տարեկան կտրվածքով, վճարած հարկերի չափով «Ղ-Տելեկոմ»-ն  ու «ԱրմենՏել»-ը մշտապես եղել են առաջին հնգյակում։

«Ղ-Տելեկոմ»-ի՝ Vivacell-ի դեպքում ունենք հետևյալ պատկերը:

Իսկ «ԱրմենՏել»-ի՝ Beeline-ի դինամիկան հետևյալն է։

Եվ, վերջապես, ներկայացնենք բջջային երեք օպերատոների կողմից 2014 թվականին վճարած հարկերի դինամիկան միասին։

Մեկնաբանություններ (2)

armdkny
Armen, relax. A lot of people have 2 or 3 different SIM cards and companies also use VIVA, Armen and Orange services.
Armen
As of March 31, 2015, VivaCell had 2.116 million subscribers, Beeline had 790, 327, and Orange Armenia had 497,733. In a country with less than three million population that's mean that almost every person (including kindergarten children) has a phone. Great achievement!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter