HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նորաստեղծ նախարարության կահույքն արժեցել է 98 մլն դրամ

ՀՀ կառավարությունը հունիսի 25-ին որոշում էր կայացրել, որով նորաստեղծ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով պահուստային ֆոնդից կառավարության աշխատակազմին 2015թ. առաջին կիսամյակում հատկացրել էր 98 մլն դրամ: Այդ գումարով ձեռք է բերվել «զանազան կահույք»:

Պետության կարիքների համար կահույքի մատակարարման պետական գնման պայմանագիրը ՀՀ կառավարության աշխատակազմի և «Իմանի Հոլդինգ» ՍՊԸ-ի միջև կնքվել է հուլիսի 9-ին:

Նախորդ տարեվերջին ստեղծված միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության համար կառավարությունը ձեռք է բերել բավականին թանկարժեք կահույք: Ընդհանրապես, Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունը սիրում է շքեղություն, հարմարավետություն: Վարչապետը հաճախ է խոսում պետական միջոցների խնայողության մասին, սակայն այդ խնայողությունները կարծես թե չեն վերաբերում պետական մարմինների հարմարավետությանն ու ճոխությանը: ՀՀ կառավարության դահլիճների, ֆինանսների նախարարության աշխատասենյակների շքեղ վերանորոգումը դրա վառ վկայությունն է:

Ըստ պայմանագրի՝ կառավարությունը «Իմանի Հոլդինգ» ՍՊԸ-ից ձեռք է բերել 19 միավոր «խոլ»՝ 1 միավորը 720.000 դրամ արժեքով, հատը 125.000 դրամով 25 հատ ղեկավարի բազկաթոռ, դարձյալ ղեկավարի համար նախատեսված 8 հատ կաշվեպատ բազկաթոռ՝ հատը 250.000 դրամ:

Միայն 1 մլն 500 դրամ է արժեցել ղեկավարի աշխատասենյակի պահարանների հավաքածուն: Հավանաբար այն նախատեսված է նախարարի համար, քանի որ մեկ հավաքածու է գնվել: Դրանից մի քիչ փոքր 8 հավաքածու՝ միավորը 1 մլն դրամով գնվել է նախարարության այլ ղեկավար անձանց համար:

Թանկարժեք են նաև 4 հատ խորհրդակցական սեղանները՝ հատը 405-627 հազար դրամ:

Նշենք, որ «Իմանի Հոլդինգ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012-ին: Ընկերության հիմնադիրն ու տնօրենը 35-ամյա Գրիգոր Մարգարյանն է:

 

Մեկնաբանություններ (1)

Aram
So, if a lucky regular Armenian in Hayastan, who HAS a job (150,000 Dram/month), wants to buy the above mentioned furniture has to work over 633 months or almost 53 years !!!!!!!. 150x 633.333=98,000,000

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter