HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չեխիան պատրաստ է Հայաստանի հետ շարունակել պաշտպանական բնագավառում համագործակցությունը

Հուլիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Շտեֆան Գրիվալսկիին: Այս մասին տեղեկացնում է նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Շնորհավորելով փոխգնդապետ Գրիվալսկիին Հայաստանում նշանակվելու կապակցությամբ և մաղթելով հաջողություններ` Սեյրան Օհանյանը նշել է, որ պաշտպանական բնագավառում Չեխիայի հետ համագործակցությունը կարևորվում է Հայաստանի կողմից: ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նոր կցորդի նշանակումից հետո համագործակցությունը նոր թափ կստանա:

Դեսպան Միկիսկան իր հերթին նշել է որ Հայաստանը Չեխիայի համար համարվում է կարևոր գործընկեր և Չեխիան պատրաստ է շարունակել պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացման դինամիկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter