HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղիքային վարակի դեպքեր` Նորագավիթում

Հուլիսի 24-ին, ժամը 11:30-ին ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Նորագավիթ 10-րդ փողոցի տներից մեկում արձանագրվել է աղիքային վարակին բնորոշ գանգատներով հիվանդության դեպք: Նախարարության մասնագետներն իրականացրել են դեպքի համաճարակաբանական հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ հարակից տներում նույնպես կան նման գանգատներով անձինք: Անմիջապես կազմակերպվել են բակային համայցեր, որոնց արդյունքում ևս հայտնաբերվել են մի շարք հիվանդներ: Բոլորի մոտ դիտվել են նույն ախտանշանները` սրտխառնոց, փսխում, ոչ բարձր ջերմություն, ջրային բնույթի լուծ: Ընդհանուր թվով արձանագրվել է տարբեր տարիքի 40 հիվանդ: Բոլորի վիճակը թեթև է: Ներկայումս հոսպիտալացված հիվանդներ չկան:
Կատարվել է դեպքերի քարտեզագրում, համաճարակաբանական վերլուծություն, իրականացվել են նմուշառումներ հիվանդների կենսաբանական նյութից, հոսող և պահեստավորված ջրից:
Դեպքերի թեթև կլինիկական ընթացքը, տարբեր տարիքային խմբերի ընդգրկումը, որոշակի տարածքում միաժամանակյա դեպքերի արձանագրումը, բնակչության շրջանում իրականացված հարցախույզերի արդյունքերը վկայում են, որ բռնկման հավանական պատճառը ջուրն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter