HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորագավիթի խմելու ջրի հետազոտությունը շեղումներ չի արձանագրել

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն այսօր Նորագավիթ համայնքում շարունակել են բակային համայցերը, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները:

Իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ երեկ հայտնաբերված 50 հիվանդից 22-ն այսօր որևէ գանգատ չունի։ 18-ի մոտ եղել են ստամոքսաղիքային թեթև երեևույթներ՝ ցավեր որովայնի շրջանում, 3 հիվանդի մոտ` ջերմություն, 1 հիվանդ գանգատվել է լուծից: Հոսպիտալացված հիվանդներ չկան: 

Հուլիսի 24-ին և 25-ին իրականացված խմելու ջրի քիմիական լաբորատոր հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել:

Նախարարությունը հայտնում է, որ իրավիճակը վերահսկելի է։

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter