HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծառուկյանը 500 հազար ԱՄՆ դոլար է նվիրել Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությանը

Երեկ Լիբանանում` Սուրբ Աստվածածին վանքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսն ընդունել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին: Վերջինս այցելել է նաև Անթիլիասի Մայրավանք:

Կաթողիկոսության կայքը հայտնում է, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության կատարած իր այցելության առիթով պատգամավորը 500 հազար ԱՄՆ դոլար է նվիրել «Կաթողիկոսության ծրագրերին և սիրիահայության կարիքներին»: Նա նաև արծաթե մեծ խաչ է նվիրել Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարին: Արամ Ա.-ն իր հերթին Բարձրբերդի Ավետարանի սահմանափակ թվով տպագրված օրինակներից մեկն է հանձնել Ծառուկյանին:

Մեկնաբանություններ (4)

Xunsap'ha
Ժողովուրդին մէջ շատեր ցամաք հացի կարօտ են, ելեր է դրամը անարժէք, անարժան, տէրտէր կոչուած պօշպօղազ սրիկաներուն կու տայ: Աս ի՜նչ խայտառակութիւն:
Bella
Կիլիկիո կաթողիկոսության մշտական հովանավոր ՀՀԴ-ն թող փող տա, իսկ պարոն ծառուկյանը եթե լավ գործ է ուզում անի, թող հայաստանցի գործազուրկ ընչազուրկ խեղճուկրակ աշխատավորին տա, որ շարունակում է դառը դատել, դատարկ նստել
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ ՋԱՆ, ԱԽՊԵՐ ՋԱՆ! ՓՈՂԵՐԴ ԱՓՍՈՍ ԵՆ, ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԵՐԿԱՐ ՀԻՇՎԵՍ ՈՒ ԻՍԿԱՊԵՍ ՕՐՀՆՎԵՍ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՄԻՑ, ԱՊԱ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ՈՒ ՓՈՔՐԻԿ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ ՍԱՐՔԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՋՈՒՐ ՈՒ ՀԱՆԳՉՈՂ ԼԵՌՆԱՅԻՆ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ: ԳՅՈՒՂՆ ՈՒ ՀՈՂՆ ԵՆ ԵՐԿՐԻ ՀԻՄՔԸ՝ ԵԿԵՂԵՑՈՒՑ, ՏԵՐՏԵՐՆԵՐԻՑ ՈՒ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՑ ԱՌԱՋ: ՈՐՊԵՍ ՀՈՂԻ ՄԱՐԴ՝ ՔԵԶ ՀԱՄԱՐ ՊԱՐԶ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՍԱ: Ձեզ հարգող՝ Հայ մարդ
Վահրամ
Տուողին առնող է պէտք: Բոլ-բոլ տու՛ր աղբերս որ ես առնեմ: Չեմ յագենար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter