HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել է՝ կնոջն սպանելու կասկածանքով

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ալավերդի քաղաքի բնակչուհի Ս.Կոնյանի սպանության դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ`2015 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 08:55-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի իր բնակարանում հայտնաբերվել է Ս.Կոնյանի դին:

Նույն օրը՝ ժամը 09:05-ին, ներկայացել է Ս.Ստեփանյանն ու հայտարարել, որ 2015 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, նշված բնակարանում ինքն է կնոջը դանակով հարվածներ հասցրել՝ իրեն դավաճանելու համար:Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը:  Ս.Ստեփանյանը ձերբակալված է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter