HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ առողջապահության նախարարը կծանոթանա Ջավախքի բժշկական կենտրոնների գործունեությանը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակություննաշխատանքային այցով Թբիլիսիում է։ Այցի շրջանակում  կկայանա Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարների հանդիպումը, որիընթացքումկքննարկվենառավել արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր:

 Արմեն Մուրադյանը կայցելի «Ֆրիդոն տոդուա» գիտահետազոտական ինստիտուտ, բժշկական այլկազմակերպություններ: Նախատեսված է նաև հանդիպում դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Վրաստան այցը կեզրափակվի Ջավախքում, ուր հայկական պատվիրակությունը  կծանոթանա Ախալցխայի և Ախալքալաքի  բժշկական կենտրոնների գործունեությանը: 

Նշենք, որ 1993 թվականին ՀայաստանըՎրաստանի հետ  ստորագրել է միջգերատեսչական համաձայնագիր, որի շրջանակում առկա է  համագործակցությունը խթանելու և նորացնելու անհրաժեշտություն:  Կան նաև առողջապահական գլոբալ մարտահրավերներ, մասնավորապես` վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը, որոնց ուղղությամբ հարևան երկրների ջանքերի մեկտեղում է անհրաժեշտ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter