HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդկանց թրաֆիքինգի մասին 2015թ. զեկույցում Հայաստանն առաջին խմբի երկրների շարքում է

ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցի շրջանակում կատարվող գնահատման տվյալներով՝ Հայաստանն արդեն երրորդ տարին է, ինչ առաջին խմբի երկրների շարքում է: Զեկույցում դիտարկված 188 երկրներից միայն 31-ն են տեղ գտել առաջին խմբի երկրների շարքում: Ըստ ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության՝ ՀՀ կառավարությունն առաջին խմբում տեղ զբաղեցնելու պատվին արժանացել է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն չափանիշների լիարժեք բավարարման ուղղությամբ կոնկրետ քայլեր ու գործողություններ ձեռնարկելու շնորհիվ:

Օրինակ՝ 2014թ. ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք, որով միօրինականացվեցին թրաֆիքինգի կասկածյալ ու բացահայտված զոհերի նույնականացման, աջակցության, պաշտպանության և վերաինտեգրման ընթացակարգերը հանրապետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության համար: Բացի այդ, ՀՀ իրավապահները բացահայտել են Հայաստան թրաֆիքինգի ենթարկված օտարերկրացի զոհերի, ուղղորդել նրանց խնամք ապահովող կենտրոններ:

Կառավարությունը նաև պահպանել է ամուր գործակցային ու աշխատանքային կապերը  հակաթրաֆիքինգային ՀԿ-ների, տեղական լրատվամիջոցների, դոնոր կազմակերպությունների և տարածաշրջանային գործընկերների հետ:

Դեսպանությունը արժևորում է թրաֆիքինգի դեմ պայքարում ՀՀ կառավարության հետ իր գործընկերությունը և ձգտում է շարունակել այն, մասնավորապես աշխատելով վկաների և տուժողների պաշտոնական պաշտպանության ու զոհերի նույնացման հարցերի շուրջ:

Մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցի Հայաստանին վերաբերող ամբողջական տեքստը կարող եք գտնել այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter