HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մորգան Սթենլի․ «Ոսկու գինը կնվազի մինչև 800 դոլար»

Անցած շաբաթվա սկզբում ոսկու գինը նվազեց  միանգամից 6%- ով: Բազմաթիվ կարծիքներ հնչեցին նվազման պատճառների վերաբերյալ, շրջանառվող պատճառնեից մեկը ՝ Չինաստանի ոսկու պահուստի մասին հաշվետվությունն էր: «Մորգան Սթենլի» ներդրումային և առևտրային բանկում (Morgan Stanley) կարծում են, որ Չինաստանը գլխավոր պատճառը չէ և ոսկու գինը կարող է նվազել մինչև 800 դոլար մեկ ունցիայի դիմաց: «Մորգան Սթենլի» ներդրումային և առևտրային բանկի  վերլուծաբանները կարծում են, որ թանկարժեք մետաղների շուկայում գների համեմատաբար կայուն դինամիկան մոտենում է իր ավարտին: «Մորգան Սթենլիի» հրապարակած գրաֆիկը ցույց է տալիս ոսկու, արծաթի և պալադիումի բավականին կայուն գներ, ինչը չի կարելի ասել՝ երկաթի հանքաքարի մասին:

Իսկապես կարելի է ընդգծել, որ վերջին շրջանում թանկարժեք մետաղների գինը շատ ավելի կայուն էր, քան, օրինակ երկաթի հանքաքարինը:

Ինչու է նվազում մետաղի գինը: Իրականում ոչ մի նոր բան «Մորգան Սթենլիի» մասնագետները չեն հաղորդում: Նրանք ընդգծում են, որ մետաղի գնի անկումը պայմանավորված է ՝ դեֆլյացիայի, ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների բարձրացման, Հունաստանում իրավիճակի կայունացման, Չինաստանի ոսկու պահուստների վերաբերյալ հաշվետվության և արժեթղթերի շուկայի ճգնաժամ հետ: Ինչ վերաբերում է Չինաստանի ոսկու պահուստների վերաբերյալ հաշվետվությանը ապա, այն վերջին հարվածը հասցրեց  շուկային:

Բազմաթիվ վերլուծաբաններ կարծում են, որ ոսկու գինը կկազմի 1050 դոլար մեկ ունցիայի դիմաց և համեմատաբար կայուն կլինի, սակայն «Մորգան Սթենլի»-ում այլ կարծիք ունեն: Բանկի վերլուծաբանները կարծում են, որ ԱՄՆ կողմից դրույքների բարձրացումը, լրացուցիչ ճնշում կստեղծի շուկայի վրա, իսկ կենտրոնական բանկերի կողմից պահուստային ոսկու վաճառքը, էլ ավելի կնպաստի այդ պրոցեսի արագացմանը: Այսպիսով բանկի վերլուծաբանները կարծում են, որ վատագույն դեպքում ոսկու գինը կնվազի մինչև 800 դոլար՝ մեկ ունցիայի դիմաց:

Այժմ, ոսկին վաճառվում է 1083 դոլարով, սակայն, վերջին շաբաթվա դինամիկայի գրաֆիկին նայելով, կարելի է ենթադրել , որ հետագա գների նվազումը շատ հավանական է: Ներկա դրությամբ ոչ մի հանգամանք չկա, որը կնպաստի ոսկու գնի բարձրացմանը: Բացի այդ մասնագետները ընդգծում են, որ անկում է նկատվում համարյա բոլոր հումքային ապրանքերի գների մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter