HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կոռուպցիայի դեմ պայքարի նիստից հետո հանդիպում որդու բիզնես գործընկերոջ հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստը: Վարչապետը «պատերազմ» է հայտարարել կոռուպցիային, դրա դեմ պայքարի կոչեր է անում: Խորհրդի անդամներից մեկի հարցին, թե քրեական օրենսգրքի նոր նախագծում կոռուպցիայի վերաբերյալ նոր բաժին սահմանվելու է, թե ոչ Հովիկ Աբրահամյանն ասել է, թե հարցը շատ արդիական է ու կարևոր, քանի որ կազմակերպությունները երբեմն կոռուպցիոն գործարքների մեջ են մտնում:  

Նիստի ավարտից հետո կառավարությունը հաղորդագրություն տարածեց, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշին:

«Վարչապետը բարձր է գնահատել պարոն Սրմաքեշի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում և նշել, որ նրա կողմից իրականացվող բոլոր ծրագրերը նպաստում են հայրենիքի տնտեսության զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը»,նշված է հաղորդագրությունում:

Առաջին հայացքից սովորական լուր է, վարչապետի հանդիպում գործարարի հետ: Սակայն, բանն այն է, որ վարչապետի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը և «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահը բիզնես գործընկերներ են:

«Ֆրանկ Մյուլլեր Երևան Ուոչ Դիսթրիբյուշն» ՓԲԸ-ի 12 % բաժնեմասը պատկանել է Արգամ Աբրահամյանին, 13 %-ը՝ Գագիկ Ծառուկյանին, 25 %-ը՝ շվեյցարահայ գործընկերոջը և այլն:

Ահա ե ինչի հիմքի վրա է կառուցվում կոռուպցիայի նորաստեղծ խորհուրդը: Հենց այդպես էլ պայքարելու են կոռուպցիայի դեմ:

 

Մեկնաբանություններ (2)

GB
Nazo, I don'r believe people chosen him as Prime Minister, He is one of those self imposed oligarchy businessman who knows nothing about politics, but corruption. Armenian Prime minister has 2 big hands, one will take, and the other will give away, the differences will add to his overloaded rotten pocket ,
Nazo
the thing is in other countries people do things like this behind closed doors, here they don't give a dame, figuring people are so ignorant and they can manipulate them so be it, I am the prime minister, the law is for the idiot who chose the person who put me in this job anyway, people , the law be dammed, lip service for this people is the best remedy

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter