Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Թբիլիսիի դատարանը վճիռ է կայացրել Վարդան Այվազյանի օգտին. համգյուղացիները բողոքարկելու են



Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր մերժել է Սամցխե-Ջավախքի Տաբածղուր գյուղի բնակիչների հայցն ընդդեմ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի հիմնադրած «Լճեր» ՍՊԸ-ի:

«Հետքի» հետ զրույցում գյուղացիները նշեցին, որ անպայման բողոքարկելու են վճիռը վերադաս ատյանում, քանի որ լիճը նրանց ապրուստի միակ միջոցն է: Բացի դրանից, գյուղացիների շահերը դատարանում ներկայացնող Զուրաբ Կումսիախվիլին «Հետքի» հետ զրույցում  նշեց, որ դատարանում արդեն իսկ պարզ էր, թե ինչպիսի վճիռ կկայացվի, քանի որ դատավարության մյուս մասնակիցները «մի կողմից էին»:

«Մենք շատ փաստարկներ ունեինք, որ վերադարձնեինք լիճը պետությանը, բայց դատարանը ոչինչ հաշվի չառավ: Մենք պատրաստվում ենք գործը Ստրասբուգի դատարան հասցնել»,-ասաց Զուրաբ Կումսիաշվիլին:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանի համագյուղացիները՝ Սամցխե-Ջավախքի Բորժոմի շրջանի Տաբածղուր գյուղի բնակիչները, դատի են տվել պատգամավորի ընկերությանը: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել և դադարեցնել Տաբածղուր լճում ձկնորսությամբ զբաղվելու Վարդան Այվազյանի հիմնադրած «Լճեր» (შპს "ტბები" ) ընկերության արտոնագիրը և իրենց տրամադրել Տաբածղուր լձում ձուկ որսալու առաջնային իրավունքը:  


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (4)
1. Արմենակ Եղիայեան21:55 - 28 հուլիսի, 2015
Այս ի՞նչ տեասակ հայ է, այն ալ՝ Ազգային ժողովի պատգամաւոր, որ իր անհատական շահին համար ամբողջ գիւղ մը ապրուստէ կը զրկէ: Վրացական դատարանին հո՞գն է, մանաւանդ եթէ Այվազեան կոչեցեալը կաշառած է դատաւորը: Այս մարդուն երակներուն մէջ կաթիլ մը հայկականութիւն չկա՞յ: Ինչպէ՞ս հանգիստ պիտի խժռէ իր հացը, կնոջը ու զաւակներուն, այլեւ հայրենակիցներուն երեսը նայի, երբ անդին այնքան ազգայիններ կը զրկէ առօրեայ հացէն: Ամօ՜թ իրեն, պարզապէս հրէշային է:
2. Xunsap'ha23:25 - 28 հուլիսի, 2015
Պարոն Եղիայեան "խժռել" ի՞նչ կը նշանակէ: Ութը (8) բառարանի մէջ փնտռեցի բայց նման բառ չգտայ: Կարո՞ղ ես մեզի լուսաբանել այդ բառը: Մանաւանդ ըսէ ինծի թէ ո՞ր բառարանին մէջ կրնամ գտնել զայն:
3. Սահակ12:47 - 29 հուլիսի, 2015
Այս "մարդ" կոչեցյալը չի խորշում անգամ իր ծննդավայր գյուղը քաղցի մատնելուց ու վերացման դատապարտելուց: Վրացի դատավորին ինչ՜ հոգ, թերեւս նույնիսկ կողմնակից է այդ գեղեցիկ բնակավայրը հայաթափ տեսնելու: Հայոց ազգային իշխանությունը, եթե իրականում կա, պիտի խիստ մտահոգվի - թե ինչպիսի "բարոյական ու արժանավոր" անձի է վստահել կարեւորագույն պետական գործառույթները: Միթե ամենատհասին պարզ չէ, թե ինչ տեսակի արարած է սա?
4. Արմենակ Եղիայեան14:47 - 2 օգոստոսի, 2015
«Խժռել» կը նշանակէ «ագահօրէն ուտել»: Այս բայը կրնաք գտնել «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան»-ին եւ Էդվարդ Աղայանի երկհատոր բառարանին մէջ: Կ'ենթադրեմ նաեւ Մալխասեանի, Սուքիասեանի եւ ուրիշի մէջ:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ