HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թբիլիսիի դատարանը վճիռ է կայացրել Վարդան Այվազյանի օգտին. համգյուղացիները բողոքարկելու են

Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր մերժել է Սամցխե-Ջավախքի Տաբածղուր գյուղի բնակիչների հայցն ընդդեմ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի հիմնադրած «Լճեր» ՍՊԸ-ի:

«Հետքի» հետ զրույցում գյուղացիները նշեցին, որ անպայման բողոքարկելու են վճիռը վերադաս ատյանում, քանի որ լիճը նրանց ապրուստի միակ միջոցն է: Բացի դրանից, գյուղացիների շահերը դատարանում ներկայացնող Զուրաբ Կումսիախվիլին «Հետքի» հետ զրույցում  նշեց, որ դատարանում արդեն իսկ պարզ էր, թե ինչպիսի վճիռ կկայացվի, քանի որ դատավարության մյուս մասնակիցները «մի կողմից էին»:

«Մենք շատ փաստարկներ ունեինք, որ վերադարձնեինք լիճը պետությանը, բայց դատարանը ոչինչ հաշվի չառավ: Մենք պատրաստվում ենք գործը Ստրասբուգի դատարան հասցնել»,-ասաց Զուրաբ Կումսիաշվիլին:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանի համագյուղացիները՝ Սամցխե-Ջավախքի Բորժոմի շրջանի Տաբածղուր գյուղի բնակիչները, դատի են տվել պատգամավորի ընկերությանը: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել և դադարեցնել Տաբածղուր լճում ձկնորսությամբ զբաղվելու Վարդան Այվազյանի հիմնադրած «Լճեր» (შპს "ტბები" ) ընկերության արտոնագիրը և իրենց տրամադրել Տաբածղուր լձում ձուկ որսալու առաջնային իրավունքը:  

Մեկնաբանություններ (2)

Արմենակ Եղիայեան
Այս ի՞նչ տեասակ հայ է, այն ալ՝ Ազգային ժողովի պատգամաւոր, որ իր անհատական շահին համար ամբողջ գիւղ մը ապրուստէ կը զրկէ: Վրացական դատարանին հո՞գն է, մանաւանդ եթէ Այվազեան կոչեցեալը կաշառած է դատաւորը: Այս մարդուն երակներուն մէջ կաթիլ մը հայկականութիւն չկա՞յ: Ինչպէ՞ս հանգիստ պիտի խժռէ իր հացը, կնոջը ու զաւակներուն, այլեւ հայրենակիցներուն երեսը նայի, երբ անդին այնքան ազգայիններ կը զրկէ առօրեայ հացէն: Ամօ՜թ իրեն, պարզապէս հրէշային է:
Արմենակ Եղիայեան
«Խժռել» կը նշանակէ «ագահօրէն ուտել»: Այս բայը կրնաք գտնել «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան»-ին եւ Էդվարդ Աղայանի երկհատոր բառարանին մէջ: Կ'ենթադրեմ նաեւ Մալխասեանի, Սուքիասեանի եւ ուրիշի մէջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter