HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի  գլխավորությամբ աշխատանքային այցով Թբիլիսում  գտնվող հայկական պատվիրակությունն այսօր հանդիպել է տեղի  դեղագործական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի դեղերի ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել դեղերի շրջանառությանը, զուգահեռ ներմուծմանը, այլ թեմաների:

Վրացական կողմը դրական է գնահատել մեր երկրում «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծով նախատեսված փոփոխությունները, որոնք առաջին հերթին  միտված են արտադրողից մինչև սպառող  ոլորտի կարգավորմանը:

Քննարկման մասնակիցների ուշադրության կենտրոնում է եղել նաև դեղերի որակի գնահատման նմանօրինակ չափանիշներ ունենալու,  երկու երկրի դեղերի ոլորտի պատասխանատու կառույցների համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը: 

Հայկական պատվիրակության անդամները հանդիպել են նաև Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ներկայացուցիչների հետ: 

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը  կենտրոնի գլխավոր  տնօրեն Ալեքսանդր Գամկրելիձեին է ներկայացրել մեր երկրում վարակիչ և ոչ վաչակիչ հիվանդությունների դեմ պայքարին ուղղված և հանրային առողջության ոլորտում իրականացվող ծրագրերը: 

Հայաստանի և Վրաստանի մասնագետները քննարկել են  նաև բժշկական ծառայությունների կազմակերպման, ֆինանսական քաղաքականության մշակման, լիցենզավորման գործընթացին,  այլ ոլորտներին վերաբերող հարցեր:

Պայմանավովածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել համագործակցության ընդլայնման, փորձի, տեղեկատվական դաշտի փոխանակման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter