HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

UWC Dilijan College-ը միջազգային հեղինակավոր International Property Awards 2015 -ի դափնեկիր է

UWC Dilijan College-ն արժանացել է միջազգային հեղինակավոր International Property Awards-ի մրցանակին՝ հաղթող ճանաչվելով «Public Services Development» անվանակարգում:

Այս կատեգորիայում հաշվի են առնվում այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են շինարարության որակը, համակարգի ենթակառուցվածքների տեղաբաշխվածությունը, շենքի դիրքը, ճարտարապետական եւ նախագծային լուծումները, ինչպես նաեւ «կանաչ» տեխնոլոգիաների կիրառությունը:

International Property Awards-ի փորձագետների կողմից հատուկ ուշադրության է արժանացել կառույցի ճարտարապետական հայեցակարգը. բարձր են գնահատվում այն նախագծերը, որոնք միավորում են գեղագիտական տեսքն ու շահագործման հարմարավետությունը:

Դափնեկիրների պարգեւատրման արարողությունը տեղի կունենա ս. թ. սեպտեմբերի 22-ին, Լոնդոնում: Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողները երեքն են, Գրան-պրին կշնորհվի արարողության ժամանակ:

UWC Dilijan College-ը ԱՊՀ տարածքում առաջին շինությունն է, որը էկոլոգիական շինարարության ստանադարտների համապատասխանությունը փաստող՝ BREEAM-ի հավաստագրի է արժանացել: Այս տարի UWC Դիլիջան քոլեջի շենքի նախագիծը հաղթող էր ճանաչվել նաեւ IGRA կազմակերպության «Կանաչ տանիք առաջնորդության միջազգային մրցանակ»-ի (Green Roof Leadership Awards)՝ «Trendsetting Architecture» («Ուղղություն ստեղծող ճարտարապետություն») անվանակարգում:

International Property Awards-ը հիմնադրվել է 1995 թվականին, ներկայումս համարվում է միջազգային ամենահեղինակավոր մրցանակներից մեկը, որը շնորհվում է բնակելի, սոցիալական եւ կոմերցիոն անշարժ գույքի ոլորտում: Ժյուրիի կազմում ընդգրկված է մոտ 70 միջազգային փորձագետ: Մրցանակներ շնորհվում են հետեւյալ անվանակարգերում՝ Architecture, Interior Design, Development եւ Agents & Consultants, որոնցից յուրաքանչյուրն, իր հերթին, բաժանվում է ենթաանվանակարգերի:

UWC Dilijan College-ի հիմնումը բարերարներ Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի ու նրանց գործընկերների՝ մասնավոր անձանց եւ կազմակերպությունների համատեղ նախագիծն է, որն իրականացրել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը:

Քոլեջի շենքի նախագծի պատվիրատուն «Քեմփ Վենչուրս» ՓԲ ընկերությունն է (Հայաստան), նախագծի գլխավոր ճարտարապետը՝ «Tim Flynn Architects»-ը (Մեծ Բրիտանիա), գլխավոր կապալառուն եւ գլխավոր նախագծողը՝ «RD Group» հոլդինգը (Ռուսաստան):

UWC Դիլիջան քոլեջը «Աշխարհի միացյալ քոլեջներ» ցանցի (United World Colleges -UWC) լիիրավ անդամ է եւ ունի IB Diploma ծրագրով դասավանդելու Միջազգային բակալավրիատի կազմակերպության հավատարմագիր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter