HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերդի նորաբաց կենտրոնում երեք երեխա է ծնվել

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդի նորաբաց բժշկական կենտրոնում արդեն երկու տղա և մեկ աղջիկ է լույս աշխարհ եկել։ Նրանց մայրիկների երջանկությանը գումարվել է նաև արտակարգ պայմաններում, ամենաժամանակակից սարքավորումներով ու հնարավորություններով հագեցած կենտրոնում բժշկական օգնություն ստանալու ուրախությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: 

Հիվանդանոցի բացումից հետո անցած չորս օրվա ընթացքում տարբեր բաժանմունքներում  25 հիվանդ է ընդունվել։ Վիրաբուժական բաժանմունքի բոլոր 5 հիվանդները հոսպիտալացվել են զանազան կոտրվածքներով։ Թերապևտիկ բաժանմունքում այսօր բուժում է ստանում 8 հիվանդ` սուր կոնորար սինդրոմ, թոքաբորբ, քրոնիկ երիկամային անբավարարություն, սրտի իշեմիկ հիվանդություն, ստենոկարդիա և այլ ախտարոշումներով։ Իսկ մանկական բաժանմունքում բուժում է ստանում 3 փոքրիկ` սուր շնչառական հիվանդություն, սուր ստենոզոլարինգոտրախեիդ (կեղծ կրուպ) և բրոնխիտ ախտորոշումներով։ Բոլոր հիվանդներն անցել են անհրաժեշտ հետազոտությունները։ 

Բերդի բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ ինչպես ռենտգեն, սոնոգրաֆիական և արդիական մյուս սարքավորումները, այնպես էլ` լաբորատորիան ամբողջ ծավալով օգտագործվում են։ Այս պահի դրությամբ ծանր հիվանդներ չկան։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter