HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

««Նաիրիտի» յուրաքանչյուր աշխատողի շանտաժի են ենթարկել». նաիրիտցիները նորից կառավարության շենքի մոտ են

Նաիրիտի աշխատակիցները նորից կառավարության շենքի մոտ են: Նրանք պահանջում են վճարել բոլորի աշխատավարձերը: Գործարանի աշխատակիցների խոսքով` դեռևս շուրջ 650 հոգու են վճարել, իսկ մնացածին մինչ օրս չեն վճարել: Նշենք, որ նաիրիտցիներին խոստացել էին վճարել աշխատավարձերը մինչև հուլիսի 28-ը: 

«Մենք 2270 հոգի ենք, ստացել են մոտ 600-700 հոգի: Մեզ ասացին՝ մինչև 15, 15-ն անցավ, ասացին՝ պայմանագրերը ստորագրեք, որը շատ ստորացուցիչ պայմանագիր էր, բայց մենք գնացինք դրան, որ ստորագրեցինք, որովհետև «Նաիրիտի» յուրաքանչյուր աշխատողի շանտաժի են ենթարկել: Ասել են՝ եթե այս պայմանագիրը չստորագրես, դու քո գումարը չես ստանա: Մարդը քանի որ այսօր շատ մեծ կարիք ունի այդ գումարի, ստորագրել է, բայց դրանից հետո էլ մինչև հիմա չեն վճարել: Հիմա եկել ենք և ուզում ենք ասել՝ ինչու եք մեկ անգամ ևս մեզ խաբել»»,-պատմեց քիմիկ-ինժեներ Անահիտ Մանուկյանը: 

Նաիրիտցիները վանկարկում են «ամոթ- ամոթ», սակայն կառավարության շենքից ոչ ոք չի մոտենում նրանց: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter