HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանը պարտապան. մաս 3

1 , 2

Նախորդ հրապարակումներում ներկայացրել ենք, թե Հայաստանը որքան արտաքին պարտք է կուտակել բազմակողմանի վարկային ծրագրերի շրջանակներում և համաշխարհային որ կառույցին որքան է պարտք։

Արտաքին պարտքի ցանկը եզրափակում են երկկողմանի վարկային ծրագրերը, առևտրային բանկերից ստացված վարկերն ու ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերը։

Երկկողմանի վարկային ծրագրերի շրջանակներում Հայաստանը վերջին տարիներին վարկեր է ստացել ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամից։ Այս տարվա մարտի վերջի դրությամբ՝ այդ վարկերը միասին կազմել են Հայաստանի ընդհանուր պետական պարտքի 12,2%-ը։ Դրանց ընդհանուր գումարը 476,983 մլն դոլար է, որը 2014 թվականի դեկտեմբերի վերջի համեմատ 5,4%-ով նվազել է։ Մեկ նախադասությամբ՝ այս վարկերը տրվել են Հայաստանի տնտեսության կայունացման նպատակով։

Այս տվյալները ստանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ)։

Այսպիսով, ում ինչքան ենք պարտք։ Այս պահին երկկողմանի վարկային ծրագրերի շրաջանակներում Հայաստանը ամենաշատը պարտք է Ճապոնիային՝ 247,894  մլն ԱՄՆ դոլար։ Դա կազմում է ՀՀ արտաքին պետական ամբողջ պարտքի 6,3%-ը։

 Ռուսաստանի Դաշնությանն ունեցած պարտքն ամբողջությամբ մարված է։ Սակայն, այս տարվա հունիսի 26-ին Երևանում անցկացվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը, որտեղ ստորագրվել է Հայաստանին 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիր: Դրանով նախատեսվում է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվող վարկային միջոցներով կֆինանսավորվեն ռուսական արտադրության ռազմական արտադրանքի մատակարարումները: Այլ խոսքով՝ վարկը տրվում է Հայաստանի սպառազինությունը ընդլայնելու նպատակով։ Սահմանված է, որ պետական արտահանման վարկը տրամադրվում է 13 տարի ժամկետով, որից առաջին երեք տարիները արտոնյալ պայմաններով, 3% տոկոսադրույքով։ ՀՀ ազգային ժողովն էլ հուլիսի սկզբին վավերացրել է այս համաձայնագիրը։

Հայաստանի արտաքին պարտքի 0,4%-ն էլ առևտրային բանկերից ստացված վարկերն են։ Խոսքը, մասնավորապես, ԿԲՍ բանկից (Բելգիա), Ռայֆազն բանկից (Ավստրիա) ու Էռստե բանկից (Ավստրիա)  ստացված վարկերի մասին է։ Դրանց ընդհանուր գումարը կազմում է 17,076  մլն դոլար, որից 5,308 մլն դոլարը ստացվել է ԿԲՍ բանկից, 8,677  մլն դոլարը Ռայֆազն բանկց, իսկ 3,091  մլն դոլարը՝ Էռստե բանկից։ Տարվա սկզբի համեմատ առևտրային բանկերին ունեցած պարտքը 5%-ով աճել է։

Եվ, վերջապես, Հայաստանի արտաքին պարտքի 23,4%-ն էլ ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերն են։ Ընդհանուր գումարը մարտի դրությամբ կազմել է է  917,995  մլն դոլար։ Դա կազմում է Հայաստանի ընդանուր արտաքին պարտքի  23,4%-ը։ Այս տարվա սկզբի համեմատ այն ավելացել է 39,3%-ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter