HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարն այցելել է Ախալքալաքի բժշկական կենտրոն

 ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակության Վրաստան կատարած աշխատանքային այցը եզրափակվել է Ջավախքում: Պատվիրակության անդամներն այցելել են Ախալքալաքի «Ունիմեդ-Սամցխե» բժշկական կենտրոն: Առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն`  Ախալքալաքի առողջապահության ոլորտի պատասխանատուները Արմեն Մուրադյանին են ներկայացրել այժմ հիմնանորոգման փուլում գտնվող  բժշկական կենտրոնում մատուցվող ծառայությունները, գործիքակազմը:

 «Ջավախքի առողջապահական ցանցում լայնածավալ փոփոխություններ են տեղի ունենում` վերանորոգումներ, վերակառուցումներ: Նախատեսված է  նոր ախտորոշիչ կենտրոնների կառուցում` ներառյալ  շետրագրման հնարավորություն, շերտագրող համակարգիչ, ժամանակակից թվային ռենտգեն սարքեր, վիրահատարաններ»,- ասել է Արմեն Մուրադյանը` հավելելով, որ  բանակցությունների ընթացքում քննարկվել են Ջավախքում հեմոդիալիզի ծառայություն ունենալու հնարավորությունը:

Արմեն Մուրադյանն այցելել է նաև կենտրոնում բուժում ստացող հիվանդներին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով: Նա եղել է նաև ծննդաբերական բաժանմունքում: Բուժաշխատողները, ըստ նախարաության հաղորդագրության, նշել են, որ ջավախահայերն իրենց զգում են Հայաստանի ուշադրության կենտրոնում և  շնորհակալ են առողջապահական համակարգին ցուցաբերվող աջակցության համար: Արմեն Մուրադյանը բուժաշխատողների հետ զրույցում հետաքրքրվել է կադրային քաղաքականությամբ,  մատուցվող  վճարովի և անվճար ծառայությունների ծավալներով, մասնագետների աշխատավարձերով:

Նախարարությունը տեղեկացնում է, որ «Ունիմեդ-Սամցխե» բժշկական կենտրոնը հիմնանորոգման ավարտից և նորագույն սարքավորումներով համալրվելուց հետո այցելուների առջև իր դռները կբացի  ընթացիկ տարվա հոկտեմբերին: Այժմ Ջավախքում գործում է առողջապական  չորս բժշկական կազմակերպություն:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter