HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցկացվել են հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասի համանախագահությամբ հուլիսի 29-ին Վաշինգտոնում անցկացվել են հայ-ամերիկյան հերթական երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները: Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը: 

Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության արդյունքները և նախանշվել են համագործակցության հեռանկարները: Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և պատրաստակամություն հայտնել պահպանել զարգացման դինամիկան:

Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում աջակցության և կոնկրետ բնագավառներում՝ պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի, ռազմական կրթության, ռազմական բժշկության, խաղաղապահության և այլն, համագործակցության համար:

Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը ներկայումս իրականացվող նախագծերին, որոնք ծառայեցվում են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության հիմնական նպատակներին՝ պաշտպանական բարեփոխումներին և ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի հետ խաղաղության և կայունության պահպանության գործողություններին մասնակցող փոխգործակցելի ստորաբաժանումների՝ խաղաղապահ բրիգադի, դաշտային հոսպիտալի և խաղաղապահ ինժեներական ստորաբաժանման կարողությունների զարգացմանը: 

Խորհրդակցությունների ընթացքում քննարկումներ են տեղի ունեցել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, որի ընթացքում կողմերն իրենց մտահոգությունների են ներկայացրել տարածաշրջանի անվտանգային սպառնալիքների վերաբերյալ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter