HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժան-Ֆրանսուա Շարպանտիե․ «Օրանժի բաժնետիրոջ փոփոխությունը առևտրային բանակցության պտուղ է»

 «Հետք»-ի հարցերին պատասխանել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-ֆրանսուա Շարպանտիեն 

-Օտարերկրյա ներդումները Հայաստանում զգալի նվազել են վերջին տարիներին։ Ֆրանսիական ներդումներն էլ առանձնապես շատ չեն Հայաստանում, եւ Orange Armenia-ի հեռացումը եւս կանդրադառնա օտարերկրյա ներդրումների վրա։ Ինչպե՞ս եք գնահատում Orange Armenia-ի հեռացումը հայկական շուկայից։

-Դեռևս վաղ է թվերով և ճշգրիտ  գնահատել  Օրանժ Արմենիայի վաճառքի ազդեցությունը Հայաստանում ֆրանսիական ներդրումների ծավալի վրա : Միակ բանը, որ այս պահին կարող եմ ասել, այն է, որ ֆրանսիական հիմնական  ներդրող լինելով հանդերձ Օրանժը  միակը չէր : Այստեղ կան և ակտիվ են այլ ընկերություններ ևս:

-Աշխարհի տարբեր երկրներում Orange-ը լուրջ հաջողությունների է հասել։ Հայաստանում կարծես դժվարությունների առաջ է կանգնել։ Դուք խոսե՞լ եք ընկերության ղեկավարների հետ, արդյոք ընկերության հեռանալու այլ պատճառներ կա՞ն։

-Ես չէ, որ պիտի  պատասխանեմ մասնավոր ընկերությանը վերաբերող հարցին: Խորհուրդ կտամ այն ուղղել Օրանժ Արմենիայի տնօրինությանը:

-Orange Armenia-ի հեռանալը արդյոք նշանակո՞ւմ է, որ Հայաստանը ֆրանսիական ներդրողների համար գրավիչ շուկա չի։ 

-Օրանժի բաժնետիրոջ փոփոխությունը առևտրային բանակցության պտուղ է: Նման գործարքներում գերակայում են  շուկայական օրենքները, առաջարկ/պահանջարկ համադրությունը, վերջին հաշվով՝ վստահությունը: Իրականում նման հարց չի տրվում ո՛չ դիվանագետին, ո՛չ պետական պաշտոնյային, ո՛չ քաղաքական գործչին: Այն ուղղվում է տնտեսական դերակատարներին: Միայն նրանք կկարողանան ստույգ պատասխանել  Հայաստանում գործարար մթնոլորտին, ինչպես նաև այդ մթնոլորտում հավակնող ծրագրեր իրականացնելու իրենց ցանկությանը վերաբերող  հարցին:  

-Ինչպե՞ս  կգնահատեք հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը։

-Ֆրանս-հայկական տնտեսական հարաբերությունների զարգացումը շարունակում է լինել Հայաստանում վարած մեր գերակա գործունեությունը: Ի դեպ, այդ ուղղվածությունը  հաստատվեց ապրիլի 24-ին մեր երկրների նախագահների, իսկ հետո  երկու վարչապետների՝  հուլիսի 3-ին Փարիզում կայացած հանդիպումների ժամանակ: Այժմ աշխատում ենք աշնանը Փարիզում կայանալիք 2-րդ Գործարար համաժողովի կազմակերպման ուղղությամբ: Կանենք ամեն ինչ, որ այն հաջողությամբ պսակվի և նպաստի մեր երկու երկրների միջև առևտրատնտեսական շարժերին:

Լուսանկարը՝ armtimes.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter