Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Երվանդ Զախարյանը չի պատասխանել նաիրիտցիների հարցադրումներին



«Նաիրիտ գործարանի» արդեն նախկին համարվող մի քանի աշխատակիցների այսօր ընդունել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Բորիս Գյուլումյանը:  

Հիշեցնենք, նաիրիտցիների մի խումբ 12 օր առաջ նամակով դիմել էր էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին և դեռևս որևէ պատասխան չեն ստացել նրանից:

Վերջիններս խնդրել են նախարարին պարզաբանել պայմանագրում նշված մի քանի կետեր: Մասնավորապես, նաիրիտցիները հարցրել են, թե.

  • նշված պայմանագրի կետերի կատարմանը պետությունը որևէ պարտավորվածություն կրո՞ւմ է,
  • ինչո՞ւ աշխատակիցների տույժ-տուգանքների իրավունքը զիջված է «Նաիրիտ-2»-ին, այլ ոչ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին, և արդյոք գոյություն ունի պայմանագիր «Նաիրիտ գործարանի» և «Նաիրիտ-2»-ի միջև,
  • նշված պայմանգիրն ունի, արդյոք, իրավական հիմք՝ լիազոր մարմնի կողմից ընդունված:

Հանդիպմանը ներկա նաիրիտցիներից մեկը (խնդրեց անունը չհրապարակել) պատմեց, որ Բորիս Գյուլումյանն ասել է, որ նամակը չի համարվում «Նաիրիտի» կոլեկտիվի կողմից գրված նամակ, քանի որ ոչ բոլոր նաիրիտցիներն են այն ստրագրել, այլ նամակը նկատի է առնվում որպես այն ստորագրողների, այսինքն` 22 հոգու կողմից ուղարկված նամակ:

«Մեր նամակը ընթերցելուց հետո ասաց, որ ձեզ բռնությամբ չեն տարել ստրագրության, ինքնակամ եք գնացել, ու հիմա եկել եք ուզում եք իմանալ, թե էդ միջոցները ի՞նչ են լինելու, ուր են գնալու... օրինակ՝ դու, քեզ ինչ , ինչի՞ եք ձեզ չերաբերող հարցեր տալիս, ձեզ ասվել ա՝ կստանաք ձեր մայր գումարը, ստորագրել եք պայմանագիրը, հիմա եկել ու նման հարցեր եք տալիս»,-նաիրիտցու փոխանցմամբ՝ ասել է վարչության պետ Գյուլումյանը:

Բորիս Գյուլումյանն այնուհետև անդրադարձել է կառավարության պատասխանատվությանը և ասել, որ կառավարությունը ոչ մի բանի համար պատասխանատու չէ, այլ այն պազապես բեռն իր վրա է վերցրել, ուրիշ ոչնչի հետ կապ չունի, իսկ նամակն ուղարկվել է գործարանի տնօրեն Ռուբիկ Սաղաթելյանին, ու երբ նա կպատասխանի հարցերին, իրենք էլ գրավոր կպատասխանեն նաիրիտցիներին:

Երբ Գյուլումյանը նաիրիտցիների հետ հերթով անդրադարձել է նամակում նշված կետերին, հնչել է Երվանդ Զախարյանի հեռախոսազանգը:

«Այո, Երվանդ Վազգենիչ.... չէ, ընդամենը երկու հոգու եմ ընդունել... չէ, ես չեմ կանչել, իմ մոտ բերել են իրանց... ուղղակի նամակի պատասանով էին հետաքրքրվում.... շատ լավ Երվանդ Վազգենիչ... լսում եմ... եղավ..»,-կարճ խոսել է Երվանդ Զախարյանի հետ և հրաժեշտ է տվել նաիրիտցիներին՝ ուղորդելով գնալ և տնօրենից հարցնել նամակի պատասխանների մասին կամ սպասել գրավոր պատասխանին:

Հիշեցնենք՝ «Նաիրիտ գործարանի» աշխատակիցներին ստիպել են ստորագրել պայմանագիր «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի հետ՝ զիջելով ընկերության իրենց աշխատավարձի պարտքի իրավունքը: Այդ օրվանից շուրջ 700 նաիրիտցու վճարվել է աշխատավարձի պարտքը, մնացայլ անձինք դեռ չեն ստացել:

Այսօրվա նիստին նախարար Զախարյանը խոստացել է, որ առաջիկա 1-2 օրերին աշխատավարձ կստանան բոլորը; 


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ