HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեակատարողական հիմնարկի ծառայողները չարաշահել են պաշտոնեական լիազորությունները

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը հաղորդում է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Դավիթ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի դեկտեմբերին նույն հիմարկի աշխատակիցների միջոցով ստացել է հարազատներից իրեն ուղարկված գումարը, որով նույն անձանցից գնել է բջջային հեռախոս և տևական ժամանակ օգտագործել այն:

Կալանավոր Դավիթ Հ.-ի հաղորդման հիման վրա «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter