HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր «ՇոփԻնԱմերիկա» հարթակի շնորհիվ ԱՄՆ-ից գնումներ կատարելը դյուրին է դառնում Հայաստանի բնակիչների համար

«ՀայՓոստ» ՓԲԸ-ն և ՀՀ Ֆինանսների նախարարությունն այսօր հայտարարեցին «ՀայՓոստ»-ի նոր ծառայության՝ «ՇոփԻնԱմերիկա» հարթակի մեկնարկի մասին: Այս մասին տեղեկացնում է «ՀայՓոստ»-ի լրատվական ծառայությունը: 

ՀՀ Ֆինանսների նախարարության և «ՀայՓոստ»-ի միջև համագործակցության արդյունքում տեղի են ունեցել ապրանքների ներմուծմանն առնչվող մաքսային օրենսդրության փոփոխություններ, որոնց շնորհիվ Հայաստանի բնակիչները կազատվեն ապրանքների ներմուծման հետ կապված հարկերից:

ՀՀ ֆինանսների նախարարության հետ համագործակցության և նշված փոփոխությունների արդյունքում «ՀայՓոստ»-ը հնարավորություն է ունեցել պարզեցնելու ԱՄՆ-ից կատարվող գնումների ընթացակարգը: Այսուհետ Հայաստանի բնակիչները կարող են կատարել ներմուծվող ապրանքների մաքսազերծումը և վճարել մաքսատուրքը «ՀայՓոստ»-ի հայաստանյան բաժանմունքներում: «ՀայՓոստ»-ի անձնակազմը մաքսազերծման վերաբերյալ վերապատրաստման արագացված դասընթացներ է անցել՝ գործընթացներն արդյունավետորեն կառավարելու նպատակով:

Մաքսազերծման գործընթացը կնպաստի ապրանքների ներմուծման գործընթացի թափանցիկությանը և պետական եկամուտների ավելացմանը: ՀՀ ֆինանսների նախարարության և «ՀայՓոստ»-ի միջև ավելի քան մեկ տարի առաջ մեկնարկած համագործակցության շնորհիվ «ՀայՓոստ»-ը կարողացել է մշակել և գործարկել նոր ծառայություն, որը նպատակ ունի պարզեցնելու ԱՄՆ-ից կատարվող առցանց գնումների ընթացքը և առաքումը հայաստանաբնակ հաճախորդների համար: Shopinamerica.am հարթակի միջոցով Հայաստանի գնորդները կարող են գրանցվել և ձեռք բերել ամերիկյան փոստային հասցե  Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում գտնվող «ՀայՓոստ»-ի նորաբաց բաժանմունքում՝ այդպիսով հնարավորություն ստանալով օգտվելու ամերիկյան ապրանքների շուկայի հասանելիությունից:  

«ՀայՓոստ»-ի ամերիկյան բաժանմունք առաքումից հետո գնված ապրանքներն անմիջապես ուղարկվում են Հայաստան՝ գնորդին առավել մոտ գտնվող «ՀայՓոստ»-ի բաժանմունք: Այս նորարարական հարթակը նպատակ ունի պարզեցնելու, ավելի արագ և մատչելի դարձնելու ԱՄՆ-ից Հայաստան կատարվող առցանց գնումների առաքման գործընթացը և «ՀայՓոստ»-ի ընդլայնված ցանցի շնորհիվ այդ ծառայությունը հասանելի դարձնելու անգամ ՀՀ ամենահեռավոր գյուղերի բնակիչների համար:

«ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ»-ի Կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը նշել է. «Մենք ուրախ ենք և հպարտ, որ մեկնարկում ենք «ՇոփԻնԱմերիկա» հարթակը և լիահույս ենք, որ Հայաստանի համար աննախադեպ այս ծառայությունը մեծ հաջողություն կունենա՝ շուկայական նոր հնարավորություններ ստեղծելով Հայաստանի սպառողների ու ձեռնարկատերերի համար և  արագ ու վստահելի ելք բացելով դեպի նոր հնարավորությունների աշխարհ: Գլենդելում գտնվող «ՀայՓոստ»-ի մեր նոր բաժանմունքը հնարավորություն է ընձեռում ապրանքների լայն տեսականի առաքելու ԱՄՆ-ից Հայաստան արագ և ապահով կերպով՝ առանց մաքսակետով անցնելու անհրաժեշտության: Ամսական մինչև 200,000 ՀՀ դրամ արժողությամբ և 30 կգ քաշով գնումներ կատարելու դեպքում գնորդները կարող են օգտվել ապրանքների՝ հարկերից ազատված ներմուծման հնարավորությունից: Այս յուրահատուկ հարթակը կնպաստի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կատարվող առևտրի ծավալների մեծացմանը: Մեր նպատակն է բարելավել և ընդլայնել մեր ծառայությունները մեր հաճախորդների կարիքները բավարարելու, ինչպես նաև Հայաստանի և արտերկրի միջև նոր կամուրջ ստեղծելու նպատակով: Այսուհետ դուք կարող եք գնումներ կատարել այնպես, ասես ապրում եք ԱՄՆ-ում»:

Shopinamerica.am հարթակը կմեկնարկի ս.թ. oգոստոսի 1-ից:

Մեկնաբանություններ (8)

Haxverdyan Satenik
Saty
Lianna
Sirum en katarel gnumner
Ines
thank you
Ines
tumanyan22
Ines
thank you
ines
շնորհակալություն
Ani Xurshudyan
abovyan33
Gohar
hi

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter