HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. Թումանյանի «հյուրասեր» սառցարանը

Աննա Բաբաջանյան

Հովհաննես Թումանյանի թանգարանի այցելուները անակնկալի են գալիս, երբ իմանում են, որ այնտեղ կարող են տեսնել գրողին պատկանող  սառցարանը: Բանն այն է, որ այն ժամանակներում, երբ ապրել է Թումանյանը, սառեցնող տեխնիկա լինել չէր կարող: Այնինչ, նախորդ դարասկզբի մարդիկ և ներկա սերունդը տարբեր պատկերացումներ ունեն միևնույն գործողությունը կատարող հարմարանքի մասին, թեև երկու դեպքերում էլ նպատակը մեկն է՝ թարմ և անվնաս պահել սննդամթերքը:

Հայտնի է, որ բանաստեղծը տարված է եղել ոչ միայն արեւելյան հեքիաթներով, այլեւ՝ արեւելյան խոհանոցով: Իսկ Թիֆլիսում բնակություն հաստատած, սակայն Դսեղի հրաշալիքները ճաշակած Թումանյանի բազմամարդ ընտանիքի համար, որը քաղաքում հայտնի էր նաև իր անկրկնելի հյուրասիրություններով, հյուրերի համար սառը խմիչքներ, միրք ու բանջարեղեն, տարատեսակ ուտեստներ մատուցելը արվեստի էր վերածվել: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ ժամանակին նրանց այցի գնացած Վահան Տերյանն իր տպավորությունները նույնիսկ չափածո տողերի էր վերածել՝ «Թումանյանի պալատում ով որ քեֆի չի նստել, նա չի տեսել դեռ խնդում, աշխարհ չի տեսել»:

Սովորական պահարանից ոչնչով չտարբերվող, առաջին հայացքից անսովոր, բայց սովորական, դրսից՝ փայտե, սպիտակ ներկապատ, ներսից՝ ցինկապատ սառնարանում մի քանի  օր կարելի էր զանազան մթերքներ պահել:

Այսօր արդեն թանգարանի այցելուների, հատկապես՝ երեխաների համար, Թումանյանի սառցարանը ներկայացնելիս աշխատակիցները  երբեմն  յուրահատուկ լուծումներ են գտնում: Օրինակ՝ արհեստական սառույցների վրա տաք ջուր են լցնում՝ ծուխ առաջացնելու և միջավայրը խորհրդավոր դարձնելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter