HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիրիահայ երեք համադասարանցիներ Երեւանում հայտնվել են նույն աշխատավայրում

Էդիկ Բաղդասարյան, Դավիթ Բանուչյան, Հրայր Սարգսյան

Քարեն Կարապետյանը, Կորյուն Սողոմոնյանը եւ Հարութ Փալուլյանը Հալեպում սովորել են նույն դասարանում։  Սիրայի պատերազմը նրանց ստիպեց գալ Հայաստան։ Դպրոցն ավարտելուց անցել է 7 տարի։

Առաջին շարքում աջից երկրորդը Քարենն է, երրորդ շարքում ձախից չորրորդը Կորյունն է, իսկ շարքի վերջում` Հարութը 

Նրանք երեքն էլ այսօր աշխատում են «Հայկական ծրագրեր»-ում։

Հարութը Հայաստան է եկել 2012 թ. հուլիսին։ Հայաստան գալու 3-րդ օրը նա մամուլի ասուլիս է տվել, պատմել թե ինչպես է «Արմավիան» սիրիահայերի ծանր վիճակից օգտվելով նրանց թանկ տոմսեր վաճառում եւ ստիպում երկկողմանի տոմսի գնի արժեքը վճարել մի կողմանի թռիչքի համար։

Այս նյութին ծանթանալով` «Հայկական ծրագրեր» ընկերության նախագահ Աշոտ Խաչատրյանը Հարութին հրավիրել է ընկերություն։ Այստեղ նրա հետ հարցազրույց են արել եւ առաջարկել աշխատանք։

Հարութ Փալուլյանը

Քարենը, Կորյունը եւ Հարութը որոշել են հաստատվել Հայաստանում։

Հարութը ակտիվորեն մասնակցել է նաեւ կուտակային կենսաթոշակի համակարգի ներդրման և Բաղրամյան փողոցում էլեկտրանէնեգիայի թանկացման դեմ պայքարի ցույցերին։

Կորյուն Սողոմոնյանը

Կորյունը ամենից շատ կարոտում է իր երգչախումբը։ Նա ջութակ էր նվագում։  «Երբ պայքարում ես, արդեն կարողանում ես հասնել ինչ-որ տեղ»,- ասում է Կորյունը, այստեղի դժվարությունների մասին։

Քարեն Կարապետյանը

Քարենը սկզբից շատ էր դժվարանում։ Ասում է` ռուսերեն բառեր շատ են օգտագործում Երեւանում, եւ ինքը չէր հասկանում, թե ինչ են ասում մարդիկ։

Դժվարություններ շատ են ունեցել։

Նրանք երեքն էլ այստեղ տուն չունեն, ընտանիքներով բնակարան են վարձակալել։ Բայց երեք էլ համոզված են, որ դժվարությունները հաղթահարելու են, կարեւորը` աշխատանք ունեն։

Համադասարանցիները զրուցում են իրենց դպրոցական տարիների մասին, հիշում Հալեպի կյանքը։

Մեկնաբանություններ (1)

Ռոբեն
Սկզբից հետեւելով մեր հայրենակիցների հոսքը՝Հայրենիք, բավարարված մի քիչ էլ պարծանքով էի մոտենում: Բայց երբ տեսա Սիրիյահայերի դժգոհությունը նաեւ վերադարձը, ամաչեցի մ անավանդ որ ոչ մի տեղ այդպես չեն վերաբերվում ազգակից փախստականների հանդեպ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter