HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը հիշեցնում է, որ այսօրվանից բարձրացվող սակագնի սուբսիդավորման որոշում չկա

Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդի անունից հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև:

«Հայրենակիցներ, 

Օգոստոսի 1-ից իրավական ուժի մեջ է մտել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: Առ այսօր չի ընդունվել կառավարության որոշումը այդ բարձրացումը սուբսիդավորման մասին:

Ստեղծված իրավիճակում «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը անհրաժեշտ է համարում առաջ քաշել հետևյալ պահանջները. 

1. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրաժարականը,

2. ՀԷՑ ՓԲԸ-ի ազգայնացումն ու հետագա հանրայնացումը:

​Պ​ահանջների քաղաքական և իրավական հիմնավորումները խորհուրդը կներկայացնի քաղաքացիներին օգոստոսի 3-ին, ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter