HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոմավառություն և հանրային քննարկում ՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

«Շամս» մարդասիրական ՀԿ նախագահ Ռուստամ Բաքոյանն ու «Միջէթնիկ և միջմշակութային համագործակցությունների կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանն արդեն երկրորդ օրն է, որ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց հացադուլ են անում:  
Հացադուլավորներն այսօր՝ ժամը 19:30-ին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հրավիրում են հանրային քննարկման «Եզդիների շարունակվող ցեղասպանությունը» թեմայով և մոմավառության՝ ի հիշատակ 1 տարի շարունակվող եզդիների ցեղասպանության անմեղ զոհերի: 
Հիշեցնենք, որ հաադուլավորները ՄԱԿ-ից պահանջում են ջանքեր գործադրել 1 տարի շարունակվող եզդիների ցեղասպանությանը վերջ տալու համար, ազատագրել «ԻՊ» ահաբեկիչների կողմից օկուպացված Սինջար/Շանգալ շրջանը, եզդիների անվտանգությունն ապահովելու համար շրջանում ստեղծել եզդիական ինքնավարություն, ազատել գերության մոտ գտնվող 4000 կանանց և երեխաներին: 
Նշենք, որ օգոստոսի 3-ին լրանում է Իրաքի հյուսիսում գտնվող եզդիաբնակ Շանգալում իրականացված և մինչ օրս շարունակվող եզդիների ցեղասպանության առաջին տարելիցը:

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Թե ՄԱԿ-ի և թե «ԻՊ» ահաբեկիչների ստեղծողը այն անևրևույթ ուժն է, որն հանուն մի բուռ մեծահարուստների շահի, իրականացրեց հայոց ցեղասպանությունն և շարունակում է իրականացնել ցեղասպանություններ, հրահրել համաշխարհային պատերազմներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter