HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին

Օգոստոսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին:

ՀՀ ՊՆժն հայտնում է, որ Դավիթ Տոնոյանը շնորհավորել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերի պատասխանատու Լիլիան Շալառուին ԵԱՀԿ քարտուղարությունում նոր պաշտոնի նշանակվելու կապակցությամբ: Բարձր գնահատելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և անձամբ Լիլիան Շալառուի ներդրումը զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, կառավարման կարողությունների զարգացման և բանակ-հասարակություն կապի ամրապնդման ոլորտի բարեփոխումների գործում, Դավիթ Տոնոյանը վերջինիս ՀՀ ՊՆ ռազմական համագործակցության մեդալ է հանձնել։

Իր հերթին պարոն Շալառուն շնորհակալություն է հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարությանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերին գործուն աջակցություն ցուցաբերելու և համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են նաև ընթացիկ աշխատանքների արդյունքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter