HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը հանդիպել է ավիաընկերությունների ներկայացուցիչներին

Օգոստոսի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Հայաստանում գործող ավիաընկերությունների ներկայացուցիչներին:

Հանդիպմանը մասնակցել են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը, ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ավիաընկերությունների կողմից իրականացվող գիշերային չվերթների տեղափոխման հնարավորությունը` կարևորելով Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար նպաստավոր պայմանների ապահովման հարցը:

Ավիաընկերությունների ներկայացուցիչները գիշերային չվերթների իրականացումը հիմնավորել են տարանցիկ երթևեկության համար հարմարավետ միակցումներով` պնդելով, որ ժամերի տեղափոխման դեպքում տարանցիկ ուղևորները ստիպված կլինեն օդանավակայաններում երկար սպասել մյուս չվերթներին` ճամփորդությունը շարունակելու համար:

Արդյունքում, որպես հնարավոր լուծում, ուղևորների հարմարավետ ճափորդության ապահովման նպատակով քննարկվել է լրացուցիչ հաճախականությամբ ցերեկային չվերթների իրականացման հնարավորությունը, ինչն ավիաընկերությունների ներկայացուցիչները կքննարկեն գլխամասային գրասենյակների հետ:

Մեկնաբանություններ (1)

hrach
բա գները? գիշերայինա ուրեմն թող գինել համապատասխանի գիշերայինի: Խելքից մտկից դուրս գները դրել են օգտվելով որ ազգային փոխադրիղ չկա որ գների հարցում մրցակցի: Մի հատ համեմատեք մեր մոտ գալու գներյ եւ վրաստան գնալու գները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter