HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:

Վարչապետը շնորհավորել է դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Քիսլերի գործունեությունը կնպաստի Հայաստանի և Գերմանիայի միջև քաղաքական, տնտեսական հարաբերությունների հետագա սերտացմանն ու ամրապնդմանը: Վարչապետը նշել է, որ առկա է տնտեսական կապերի զարգացման լուրջ ներուժ և դրա իրացման գործում կարևորել հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել երկու երկրների և ժողովուրդների շահերից բխող յուրաքանչյուր նախաձեռնության իրականացման: 

Մաթիաս Քիսլերը վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր՝ ի նպաստ երկու պետությունների միջև բազմաոլորտ համագործակցության խորացման և ընդլայնման: Դեսպանն արդյունավետ է գնահատել Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված փոխգործակցությունը մի շարք բնագավառներում, այդ թվում տնտեսական, էներգետիկ, հումանիտար և այլն:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին, մեր երկրում իրականացվող սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter