HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի միջազգային պահուստները նվազել են, իսկ պետական պարտքն՝ աճել

Այս տարվա հունիսի վերջի դրությամբ Հայաստանի  համախառն միջազգային պահուստները կազմել են 1 մլրդ 545,9 մլն ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկից։ Մայիսի համեմատ  պահուստները նվազել են մոտ 53 մլն դոլարով կամ 3,4%-ով։ Իսկ տարեսկզբի համեմատ (դեկտեմբերի վերջի դրությամբ արձանագրված ցուցանիշի համեմատ)` ավելացել  ավելի քան 56 մլն դոլարով կամ 3,6%-ով։

Հունիսին ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվները կազմել են 1,545 մլրդ դոլար։ Ոսկի և ԱՄՀ-ում փոխարկելի արժույթ չունենք։

Հիշեցնենք, որ Հայաստանի միջազգային պահուստները 2014 թվականին կրճատվել են 34%-ով՝ կազմելով 1,489 մլրդ դոլար:

Պահուստների հիմանական նպատակներից է պետական պարտքի սպասարկումը: Ի՞նչ ունենք այս մասով։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, այս տարվա հունիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմում է 4,68 մլրդ դոլար, որից արտաքին պարտքը՝ 3,986 մլրդ դոլարն է, իսկ ներքին պարտքը՝ 694 մլն դոլարը։  Արտաքին պարտքի 3,556 մլրդ դոլարը ՀՀ կառավարության պարտքն է, իսկ մոտ 430 մլն դոլարը՝ ՀՀ կենտրոնական բանկինը։

Ընդհանուր պետական պարտքը մայիսի համեմատ աճել է 50 մլն դոլարով, իսկ միայն արտաքին պարտքը՝ 39 մլն դոլարով։ Այս տարեսկզբի համեմատ էլ՝ Հայաստանի պետական պարտքն աճել է ավելի քան  238 մլն դոլարով։

Ստացվում է, որ Հայաստանում տարեսկզբից պետական պարտքն ավելի արագ տեմպերով է աճել, քան  միջազգային պահուստները։

Ի դեպ, նշենք, որ հունիսի ցուցանիշում ներառված չեն ՌԴ-ի կողմից տրամադրվելիք 200 միլիոն դոլարը (վարկը տրվում է Հայաստանի սպառազինությունը ընդլայնելու նպատակով) և ատոմակայանի հիմնանորոգման համար տրամադրվելիք 270 միլիոն դոլարը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter