HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սիբիրյան խոց արձանագրվելու վերաբերյալ

ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին առողջապահության նախարարությունից տեղեկատվություն է ստացել, որ Արմավիրի բժշկական կենտրոն է դիմել այնուհետև Նորք ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվել մարզի Արտամեդ համայնքի երկու բնակիչ՝ սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ: Ծառայության անասնաբուժության տեսչության մասնագետներն Արմավիրի մարզային կենտրոնի պատասխանատուների հետ անմիջապես այցելել են Արտամեդ համայնք և իրականացված միոցառումների արդյունքում պարզել, որ հոսպիտալացված անձանցից մեկը հուլիսի 27-ին Վրաստանի Նինոցմինդա տարածաշրջանում է ձեռքբերել կասկածելի միսը և անձնական օգտագործման նպատակով իր հետ տեղափոխել հանրապետություն: Մսեղիքը չի վաճառվել, այն հայտնաբերվել է Նինոցմինդայից տեղափոխողի և իր հարևանի տանը: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները մսեղիքն ամբողջությամբ ուղարկել են լաբորատոր հետազոտության: Իսկ մսեղիքի հետ սառնարանում պահպանվող կամ շփում ունեցող սննդամթերքն ամբողջությամբ ոչնչացվել է, միաժամանակ՝ տարածքն ու մսեղիքի մշակման պարագաներն ամբողջությամբ ախտահանվել: ՍԱՊԾ մասնագետները շարունակում են մարզում անասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումները: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մեկ անգամ ևս հորդորում է սպառողներին մսամթերք ձեռք բերել միայն դրա համար նախատեսած իրացման վայրերից և ձեռնպահ մնալ անվստահելի աղբյուրից, առանց անասնաբուժական փաստաթղթերի առկայության կամ բակային պայմաններում միս գնելուց:
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter