HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ԱՊՊԱ ունեցող մեքենաների քանակը մեկ տարում 6500-ով պակասել է

2015 թ. հունիսի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը Հայաստանում կազմել է 435 հազ. 585, ինչը նախորդ ամսվա համեմատ մնացել է գրեթե անփոփոխ: Իսկ 2014  թվականի հունիսի համեմատ պակասել է 6 հազ. 565-ով։ Այս մասին տեղեկանում ենք  Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի՝ հունիսի վերաբերյալ ճշգրտված տվյալներից։

Նշված տրանսպորտային միջոցները ապահովագրված են Հայաստանում գործող 6 ապահովագրական ընկերություններում։

Այս տարվա առաջին կիսամյակում ապահովագրական ընկերությունների կողմից բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 4,2 մլրդ դրամ։ Դրանից ավելի քան 1,5 մլրս դրամը վճարել կամ պետք է վճարի «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն, 910 մլն դրամը՝ «Ինգո Արմենիա»-ն, 445  մլն դրամը՝ «Ռեսո»-ն, 430 մլն դրամը՝ «Սիլ Ինշուրանս»-ը, 416 մլն դրամը՝«Նաիրի Ինշուրանս»-ը,  300 մլն դրամը՝ «Արմենիա Ինշուրանսը» և  125 մլն դրամը՝ Բյուրոն։

Իսկ հատուցման միջին չափը 2015 թ. հունիսի դրությամբ կազմել է 209 հազ. ՀՀ դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter