HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաերթի ենթարկված 11-ամյա երեխան մահացել է. կատարվում է քննություն

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրի մարզի 11-ամյա բնակչին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 

2015թ. օգոստոսի 4-ին` ժամը 19 :15-ի սահմաններում, Արմավիր մարզի բնակիչ Ա.Ոսկանյանի վարած «Ինֆինիտի FX»  մակնիշի ավտոմեքենան Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցի թիվ 10  շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 2004 թվականին ծնված Վալերի Զոհրաբյանին։ Վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց:

Նույն օրը՝  04.08.2015թ.-ին,  ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում՝ 05.08.2015թ.-ին, «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից  ահազանգ է ստացվել այն մասին, որ Վալերի Զոհրաբյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվել է դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություն, ստուգվել վարորդի սթափության աստճանը։ Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter