HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դիլիջան» ազգային պարկում իրականացվել են Բլդան գետի հարակից տարածքների մաքրման աշխատանքներ

Սույն թվականի օգոստոսի 2-ին ««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և «Կոկա-Կոլա» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունները համատեղ իրականացրել են «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող Բլդան գետի հարակից տարածքների մաքրման աշխատանքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԲՆ-ը:

«Դիլիջան» ԱՊ տնօրեն Սահակ Մուրադյանը, ողջունելով «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» և WWF-ի այս նախաձեռնությունը, հույս է հայտնել, որ այս քայլը օրինակելի կդառնա այլ ընկերությունների համար ևս, ինչպես նաև կոչ արել տարածքում իրենց հանգիստը կազմակերպող քաղաքացիներին լինել հոգատար բնության նկատմամբ և պահպանել ազգային պարկի տարածքի մաքրությունը:

WWF հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանն իր խոսքում նշել է. ««Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» հետ համատեղ Բլդան գետի հարակից տարածքները մաքրելու այս որոշումը քաղցրահամ ջրերի պահպանության նկատմամբ ուշադրություն քարոզելու և սեփական փորձով օրինակ ծառայելու ևս մեկ նախաձեռնություն է: Ամառային օրերին իրենց հանգիստը կազմակերպելու համար մարդիկ նախընտրում են գետերի հարակից տարածքները, հատկապես, որ այստեղ տեղադրված են տաղավարներ, սակայն ցավոք, հեռանալիս թողնում են աղբը` աղտոտելով շրջակա միջավայրը: Այս վայրի ընտրությամբ նաև ձգտում ենք բարձրացնել մարդկանց ուշադրությունը բնության հատուկ պահպանվող տարածքների նկատմամբ»:

Մաքրման աշխատանքներից հետո ազգային պարկի տարածքում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության կողմից տեղադրվել են նախազգուշական ցուցանակներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter