HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 88-րդն է

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական աղյուսակը: Հայաստանի ֆուտբոլի ընտրանին նախորդ ամսի համեմատ առաջադիմել է 1 տեղով եւ հիմա 88-րդն է: 

Համաշխարհային ցուցակը գլխավորում է Արգենտինայի ընտրանին, որին հաջորդում է Բելգիայի հավաքականը, եռյակը եզրափակում է աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան: Լավագույն տասնյակում են նաեւ Կոլումբիան, Բրազիլիան, Պորտուգալիան, Ռումինիան, Անգլիան, Ուելսը, Չիլին:

«Եվրո-2016»-ի ընտրական I խմբում, որտեղ ընդգրկված է Հայաստանի ընտրանին, լավագույն ցուցանիշն ունի Պորտուգալիան, որն աշխարհում այս պահին 6-րդն է: «Եվրոպայի բրազիլացիներն» առաջադիմել են մեկ տեղով: Ալբանացիները 14 կետով թռիչք են կատարել մինչեւ 22-րդ հորիզոնական: Դանիացիները մեկ տեղով նահանջել են ու հիմա 25-րդն են: Սերբերը գրանցել են այս ամսի ամենամեծ նահանջը: Նրանք 23 կետով իջել են մինչեւ 66-րդ հորիզոնական: Հայաստանի ընտրանին շարունակում է մնալ ամենացածր վարկանիշով թիմը խմբում: Եվրոպայի առաջնության տանտեր Ֆրանսիան, որն ընկերական հանդիպումներ է անցկացնում I խմբի անդամների հետ, մեկ տեղով նահանջել է 23-րդ հորիզոնական:

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն արդյունքն ունեն ուկրաինացիները (30), որոնց հաջորդում են ռուսները (31): Հայաստանից առաջ են նաեւ Ուզբեկստանը (76), Էստոնիան (78), Լատվիան (86):

Մեր հարեւաններից ամենաբարձր տեղում Իրանն է (41), որն այս ամիս նահանջել է 3 տեղով: Թուրքական առաջադիմել է 3 հորիզոնական ու հիմա 45-րդն է: Ադրբեջանը 106-րդն է նախորդ ամսի 108-ի համեմատությամբ: Իսկ Վրաստանի նահանջը շարունակվում է: Մեր հյուսիսային հարեւանը 153-ից իջել է 154-րդ տեղ:     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter